00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանին ոչ թե հորդորել եմ, այլ խնդրել եմ, որ հրաժարական տա․Փաշինյան
09:06
6 ր
Երվանդ Բոզոյան
Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին.Բոզոյան
09:13
10 ր
Վահե Վարսանյան
Էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման համակարգում բարձիթողի վիճակ է.Վարսանյան
09:24
7 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայազգի աշխարհահռչակ պարուհի Լորի Լա Արմենիան Հայաստանում է

© Из личного архива Танцовщица фламенко армянского происхождения Лори Ла Армения
Танцовщица фламенко армянского происхождения  Лори Ла Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լորիի պարը նրբագեղության և անթերի տեխնիկայի համադրություն է, հույզերով ու պատմություններով լի կրակոտ կատարում, որը հիանալի կերպով արտացոլում է ֆլամենկոյի ոգին:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայազգի աշխարհահռչակ ֆլամենկո պարուհի Լորի Լա Արմենիան հանդիսատեսին կներկայացնի ավանդական ֆլամենկոյի շունչը: Լորին՝ հինգ իսպանացի երաժիշտների ընկերակցությամբ, հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին:

«Իմ պարն ինձ համար ազատություն է: Ֆլամենկոն իմ ամենասիրելի պարային ոճն է: Այն պահանջում է երաժշտականություն և տեղում ստեղծագործելու ունակություն: Դժվար է շփոթել այն որևէ այլ պարային ոճի հետ»,- նշում է Լորին:

2010 թ.-ին ֆլամենկոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոց: Ֆլամենկոն երաժշտության, պոեզիայի ու պարի զրույց է: Այստեղ բոլոր տարրերը համահունչ են և իրենց կարևոր ասելիքն ունեն՝ կրունկների հարվածներից ծնված ռիթմը, հայացքը, ծափերը, կիթառի սիրառատ ելևէջները:

Արսեն Գրիգորյանը Երևանի կենտրոնում նվագող երաժիշտների հետ Հեյ ջան, Երևան երգն է երգում - Sputnik Արմենիա
Դերասան Արսենը «Հեյ ջան, Երևան» երգն է կատարում Երևանի կենտրոնում

Նոյեմբերի 19-ին Լորին և իսպանացի երաժիշտները հանդես կգան ավանդական ֆլամենկոյի տարբեր ոճերով (Soleares de Triana, Siguiriyas, Tarantos de Levante, and Solea por Bulerias de Jerez), որը հանդիսատեսին կտեղափոխի ֆլամենկոյի ծննդավայր՝ Անդալուսիա:

Լորին ելույթ է ունեցել աշխարհի տարբեր հայտնի բեմերում: 2014 թ-ին ճանաչվել է լավագույն պարուհի Ֆրանսիայի Նիմ քաղաքում տեղի ունեցած ֆլամենկոյի բուլերիա ոճի կատարողների մրցույթում:

Լորիի առաջին ծանոթացումը ֆլամենկոյի հետ եղել է տասներկու տարեկանում: Տասնութ տարեկանում տեղափոխվել է Իսպանիա, որտեղ էլ տասը տարի ապրել և ստեղծագործել է Խերես դե լա Ֆրոնտերա և Սևիլյա քաղաքներում բնակվող իսպանական գնչուների հետ:

«Ֆլամենկոյում դու չես ընտրում քեզ համար անուն, քեզ շնորհում են այդ անունը: Լորի Լա Արմենիա անունը ինձ շնորհել է իմ ուսուցիչ Մանուելա Մոնո Կարպիոն»,- նշում է Լորին:

Լորի Լա Արմենիան Հայաստանում է Deem Communications ընկերության հրավերով, որը տարիներ շարունակ հայրենիքին է ներկայացրել անվանի սփյուռքահայ երաժիշտների և արտիստների՝ «System of A Down» խմբի գլխավոր վոկալիստ Սերժ Թանկյան, երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Գի Մանուկյան, երգիծաբան Վահէ Պէրպէրեան, լիբանանահայ երգչուհի/երգահան Աէյլին Խաչադուրյան, «Capital Cities» հայտնի ամերիկյան ինդի փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյան, ինչպես նաև «Element Band» և «Զուլալ» ակապելլա եռյակ:

Լրահոս
0