ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանություն է սկսվել ռեստորանի տիրոջ տղայի և Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչներից մեկի միջև, որն ավարտվել է կրակոցով:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ կրակոցների մասին հայտարարությունն այս պահին ճշտվում է, և դեռ վաղ է հաստատել կամ հերքել այդ փաստը: Առայժմ դրա վերաբերյալ հիմնավորում չկա:
«Կրակոցների վերաբերյալ տեղեկությունները ոստիկանների կողմից համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստուգվում են, այս պահին դրությամբ հիմնավորող փաստարկներ չկան՝ դրա հաստատման վերաբերյալ: Աշխատանքները շարունակվում են»,-նշեց դատախազը:
Ըստ որոշ տեղեկությունների դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, պարզապես դատախազությունը ոստիկանությունից հաղորդագրություն է ստացել նոյեմբերի 16-ին: