ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 14-24-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունենալու կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Եվրոպայի և աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Նախօրեին տեղի է ունեցել առաջնության վիճակահանությունն ու կշռման արարողությունը: Գրիգորյանը պայքարը կսկսի 1/8 փուլից:
Գրիգորյանն առաջին մենամարտը կանցկացնի նոյեմբերի 17-ին. մրցակիցը լինելու է Հոլանդիայի ներկայացուցիչ Ալիսիա Հոլզկեն: