ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Գևորգ Ալթունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար, այդ մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից:
Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Գևորգ Ալթունյանը զբաղեցնում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին տնօրեն Հարություն Հարությունյանը: