00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական լրագրության «հայերն» իրենց «ակցենտի» մասին

© SputnikВидеомост с известными российскими журналистами-армянами
Видеомост с известными российскими журналистами-армянами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ հայկական ծագում ունեցող հայտնի ռուս լրագրողների մուլտիմեդիոն ասուլիսը։ Թեման իսկապես հետաքրքիր էր` «Ռուսաստանի հայտնի հայ լրագրողները մասնագիտության, աշխարհի իրադարձությունների և իրենց մասին»։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի հայտնի հայ լրագրողները` «Ռոսիա» հեռուստաալիքի «Վեստի նեդելի» տեղեկատվական-վերլուծական ծրագրի գլխավոր խմբագիր Նիկոլայ Ենիկոլոպովը և հեռուստահաղորդավար, պատմաբան, գրող, հրապարակախոս, բլոգեր, հասարակական գործիչ Արմեն Գասպարյանը Երևանի լրագրողներին պատմեցին իրենց կյանքի հայկական «կողմի» մասին։

Հայկական գործոն

Ենիկոլոպովի խոսքով` լրագրության մեջ հայեր շատ կան, և նրանց թվում քիչ չեն նաև հաջողակները։ Որպես ապացույց նա օրինակ բերեց «Վեստի նեդելի» ծրագրի այսօրվա ժողովից։

«Քննարկում էինք, թե ում ուղարկենք «Ուղղափառությունն ու Ռուսիան» ցուցահանդեսին։ Նայեցինք թղթակիցների գրաֆիկին, հերթապահում էին` Ներսեսյանը, Մինասյանը, օպերատորն էր` Մուսիկյանը, Մերոբովը և ստաժոր Տոնոյանը։ Բոլորը ծիծաղեցին», — ասաց Ենիկոլոպովը։

Ենիկոլոպովը նշեց, որ իր ընտանիքում միշտ ուշադիր են եղել իրենց արմատների նկատմամբ և նույնիսկ տոհմածառ են կազմել։

Ռուսաստանաբնակ մեկ այլ լրագրող` հեռուստահաղորդավար, պատմաբան, գրող, հրապարակախոս, բլոգեր, հասարակական գործիչ Արմեն Գասպարյանի խոսքով` հատկապես շատ հայեր կան ստեղծագործական ոլորտում, լրագրության ասպարեզում, գրականության մեջ, փորձագետների շարքում։

Многофункциональный миграционный центр - Sputnik Արմենիա
Հայերը Ռուսաստանից դուրս են մղում տաջիկներին և ուզբեկներին

«Չեմ թաքցնի, որ շատերը սկսել են ռուսի նմանվել։ Ես էլ` վառ ապացույց։ Թեև ոչ ոք չի մոռանում իր արմատների մասին։ Ոչ ոք չի հրաժարվում իր արմատներից», — ասաց Գասպարյանը։

Ռուսաստանի հայերն իրենց մեծ ներդրումն ունեն երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ Նրա խոսքով` այսօր Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը տեղեկատվական ոլորտում ավելի լավ է ընթանում, քան 15 կամ 20 տարի առաջ։

«Նոր սերնդի լրագրողներ կան, որոնք ռազմական, քաղաքական և մարդասիրական ոլորտները լուսաբանում են նոր դինամիկայով, նոր մոտեցմամբ», — ասաց Գասպարյանը։

Իհարկե, նրա խոսքով, ավելի լավ կլիներ, որ Հայաստանում հասկանային ոչ միայն Ռուսաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը, այլև մարդասիրական և հասարակական ոլորտների գործունեությունը։ Շատ գործընթացներ դուրս են մնում ԶԼՄ-ների լուսաբանման շրջանակից, ինչը փոխըմբռնման խնդիրներ է առաջացնում։

«Նման իրավիճակ ստեղծվեց Գարեգին Նժդեհի հետ, բայց մենք` ռուս լրագրողներս, փորձեցինք հնարավորին չափ բացատրել ամեն ինչ, նույնիսկ ՊԱԿ-ի (Պետական անվտանգության կոմիտե) արխիվներից հանեցինք Նժդեհի գործը։ Ես էլ էի զբաղվում դրանով, պատմում էի, բացատրում», — ասաց Գասպարյանը։

Հայաստանը Ռուսաստանի առաջնահերթությունների ցանկում է

Ենիկոլոպովի խոսքով` Ռուսաստանում նորաձև է դարձել Երևան մեկնելը։ Լրագրողը կարծում է, որ այդ ուղղությունը պետք է զարգացնել։

«Պետք է ավելի շատ և ավելի հաճախ շփվել։ Ռուսաստանի համար միևնույն չէ, թե ինչ է կատարվում այստեղ», — ընդգծեց նա։

Նա նշեց, որ պատրաստ է գալ Հայաստան, փորձի փոխանակում անցկացնել հայ լրագրողների հետ և «օգնել, ինչով կարող է»։ Նա կոչ արեց նման հանդիպումներ ավելի հաճախ անցկացնել, թեկուզ` տեսակապերի միջոցով։

Александр Саркисян - Sputnik Արմենիա
Չեխիայի հայերը պահպանում են ավանդույթները և օգնում Ղարաբաղին

Ռադիոհաղորդավար Գասպարյանն իր հերթին ավելացրեց, որ նախկին ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանը միշտ կարևոր տեղ է զբաղեցրել։

«Հայաստանյան ցանկացած լուրջ իրադարձություն մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Օրինակ` Հայաստանի վերաբերյալ հրապարակումներն ավելի շատ են, քան ամբողջ Միջին Ասիայի վերաբերյալ հոդվածները», — նշեց Գասպարյանը։

Նրա կարծիքով` փորձագետները պետք է կանոնավոր երկխոսություններ անցկացվեն, շփվեն հասարակության հետ։ Նա ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները մշտապես քննարկվում են Պետդումայում, հասարակական շրջաններում, հեռուստատեսությունում և ռադիոյում, հատկապես` ապրիլյան իրադարձություններից հետո։ Գասպարյանը նշեց, որ պատրաստ է նաև ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ռուսաստանի լրագրողական և հասարակական շրջանակների միջև երկխոսությանը։ Այդ առումով նա ընդգծեց Sputnik միջազգային գործակալության կարևոր դերը։

Միջազգային օրակարգ

Հայ լրագրողներին հետաքրքրում էր նաև Մոսկվայի գործընկերների կարծիքը Թրամփի ընտրության, Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման, ինչպես նաև ապրիլյան պատերազմի և Ղարաբաղյան իրավիճակի վերաբերյալ։

Ансамбль Хортус Музикус. Солист Андрес Мустонен - Sputnik Արմենիա
Էստոնացի երաժիշտ. հայերը միակն են, որ ընկերներ ունեն ողջ աշխարհում

Գասպարյանը հավանական է համարում, որ Թրամփը կարտասանի «ցեղասպանություն» բառը, քանի որ, ի վերջո, ԱՄՆ-ն պետք է ճանաչի այն։

Ինչ վերաբերում է ապրիլյան իրադարձություններին և ադրբեջանցի հասարակական ու քաղաքական որոշ գործիչների հայտարարություններին, որոնք հայերի նկատմամբ բռնության կոչ էին անում, ապա, Գասպարյանի կարծիքով, նրանք պետք է հիշեն Շտրեյխերի գործի մասին, որը մահապատժի էր ենթարկվել Նյուրնբերգյան դատավարության ժամանակ։

«Ատելության հողի վրա սերունդ մեծացնելն անարդյունավետ ճանապարհ է. Այդպես ոչնչի չես հասնի», — նշեց ռադիոհաղորդավարը։

Լրահոս
0