00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պողոսյան. Ուսանողական պայքարը քաղաքական ենթատեքստ չունի

© AravotСтуденты
Студенты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր ուսումնական տարին ուսանողների համար սկսվում է տհաճ անակնկալներով՝ ուսման վարձերի բարձրացմամբ։ «Մենք ենք» ուսանողական շարժումը պայքարում է անհարկի բարձրացող վճարի պատճառով երիտասարդներին կրթության հնարավորությունից զրկելու դեմ։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. «Մենք ենք» ուսանողական շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Աղվան Պողոսյանը Sputnik Արմենիային ներկայացրեց ուսանողների շահերին ուղղված պայքարի մանրամասները։

Լինելով Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող՝ Աղվան Պողոսյանը շատ լավ գիտի ուսման վճարների առաջացրած խնդիրները։

Նրա խոսքով՝ բուհերը վերածվել են բիզնես-նախագծերի, որտեղ ի շահ ուսանողի ոչինչ չի արվում։ Ավելին՝ տարեցտարի չպատճառաբանված բարձրացնում են ուսման վարձերը՝ բազմաթիվ անհարմարություններ ստեղծելով ուսանողների համար, սահմանափակելով նրանց կրթվելու հնարավորությունը։

«Մենք ենք» ուսանողական շարժումը պատրաստվում է կառավարությանը առաջարկությունների փաթեթ ներկայացնել բուհական համակարգում փոփոխությունների վերաբերյալ։

«Տրամաբանական կլիներ, եթե բարձրացումը համապատասխաներ մատուցվող կրթական որակին և մեր բնակչության միջին եկամտային չափին, բայց իրականությունն այլ է: Բուհերը դարձել են փող գանձող կառույցներ, ու քանի որ արտագաղթի պատճառով ուսանողության թիվը քչանում է, ֆինանսական բացը փորձում են ուսման վարձերի բարձրացման միջոցով ծածկել: Ի դեմս բուհերի մենք ունենք կոռումպացված, կուսակցականացված, իրենց գլխավոր ֆունկցիան չկատարող հիմնարկներ»,- ասաց Աղվան Պողոսյանը:

Նա նշեց, որ շարունակելու են պայքարը մինչև դրական արդյունք ստանան՝ վարձերը կրճատվեն։

ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանյան որոշ մասնավոր և պետական բուհերի վարձավճարները թանկացել են

Աղվան Պողոսյանն անդրադարձավ նաև դասախոսական կազմին։ Նախ նշեց, որ, անկախ բարձր վարձերից, դասախոսների աշխատավարձերն առանձնապես չեն բարձրանում, ապա հավելեց, որ այժմ մեր բուհերում անհասկանալի կոնտինգենտ է դասավանդում. ով պատահի՝ դառնում է դասախոս։ Մինչդեռ վաղուց ժամանակն է, որ նրանց համար պարբերաբար վերապատրաստում անցկացվի։

Պայքարը միտված է ուսանողների շահերին և չի քաղաքականացվի, վստահեցրեց Պողոսյանը, ասելով, որ եթե շարժման ներկայացրած առաջարկություններին համապատասխան ընթացք չտա կառավարությունը, ապա կդիմեն պայքարի այլ միջոցների՝ կփորձեն միտինգներով լսելի դարձնել իրենց։

Լրահոս
0