00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտակ Հերիքյան. Հանրայինի պրոֆեսիոնալ թիմը նոր թռիչք գործելու հայտ կներկայացնի

Բաժանորդագրվել
Հայտնի լրագրող և մեկնաբան Արտակ Հերիքյանը վերադառնում է Հանրային հեռուստաընկերություն: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում անձամբ հաստատեց ինքը՝ Հերիքյանը:

Գոհար Սարգսյան, Sputnik

Օրեր առաջ «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում սիրված լրագրող ու մեկնաբան Արտակ Հերիքյանը հրաժեշտ տվեց գործընկերներին և հեռուստաընկերությանը: Նա շնորհակալություն հայտնեց լրատվական թիմին՝ 5 տարվա համատեղ պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Sputnik Արմենիայի հետ զրույցում Հերիքյանը հայտնեց, որ շուտով միանալու է Առաջին լրատվականի թիմին:

«Ժամը» լրատվականի ավարտին, ուղիղ եթերում դուք հայտնեցիք Ձեր հեռանալու մասին, բայց չասացիք, թե ուր եք գնալու:

Առաջինի լրատվական թիմին միանալու առաջարկ եմ ստացել և պատրաստվում եմ վերադառնալ Հանրային հեռուստաընկերություն՝ որպես լրատվական ծրագրի տնօրեն և կիրակնօրյա վերլուծական հաղորդումների հեղինակ-վարող:

Վաղ տարիքից ու բավականին տևական ժամանակ Դուք աշխատել եք Հանրային հեռուստաընկերությունում, ի՞նչ կարևորություն ունի Ձեզ համար այնտեղ աշխատելը, և արդյո՞ք դժարությամբ լքեցիք «Արմենիա» հեռուստաընկերությունը:

Աշխատանքային գրքույկս հուշում է, որ ես արդեն 20 տարի և 9 ամիս հեռուստատեսությունում եմ աշխատում: Երբ հարցնում եք Առաջին ալիքի մասին, հիշում եմ, որ 21-22 տարեկանում, երբ ինձ հարցրին, թե ի՞նչ է Ձեզ համար հեռուստատեսությունը, ասացի՝ հեռուստատեսությունն ինձ համար աշխատատեղ է:

 

Գուցե այն ժամանակ աշխատատեղ էր, բայց հիմա արդեն տարիների հեռավորությունից հասկանում եմ, որ դա անկեղծ պատասխան չէր, որովհետև հիմա հեռուստատեսությունն ինձ համար իմ տունն է: Երբ ինձ հարցնում են՝ արդյո՞ք տաղավարն եմ սիրում, պատասխանում եմ՝ սիրում եմ դեպքի վայրը, որտեղ իրադարձություն է տեղի ունենում, և կարող եմ այդ մասին պատմել, այնտեղ հրաշալի եմ զգում: Ցանկացած տաղավարում, որտեղ կարող եմ շփվել, իրադարձությունների մասին պատմել հեռուստադիտողին, այնտեղ իմ տունն եմ համարում: Հանրային հեռուստատեսությունն ավելի երկար ժամանակ է եղել իմ տունը։

Դուք սպասու՞մ էիք Հանրայինի առաջարկին։

Հատուկ չէի սպասում, բայց հասարակական տրամադրություններն այնպիսին էին, կարծես հեռուստադիտողն ինքն է սպասում, որ մի օր, ի վերջո, վերադառնալու եմ Հանրային հեռուստաընկերություն: Ես նման մտադրություն, նպատակ, անկեղծորեն, չեմ ունեցել: Այո, հեռուստադիտողն էր ակնկալում ինձ մի օր տեսնել Առաջին ալիքի եթերում:

Հիշում եմ՝ հարցազրույցներից մեկում պատմում էիք, որ Ձեր առաջին եթերները բարդ են եղել: Խոստովանել եք նաև, որ մինչև օրս եթեր մտնելիս հուզվում եք:

Եթերում հուզմունքն ունեմ մինչև այսօր: Երբ գործընկերներիս ասում եմ՝ գիտե՞ք, եթերում հուզվում եմ, լարվածություն կա, նրանցից մեկը մի օր ասաց՝ լավ, ձևեր մի թափիր, դու կարծես թեյ ես խմում եթերում: Իմ ներքին հուզմունքն է պատճառը, որ թվում է, թե թեյ եմ խմում:

Артак Эрикян - Sputnik Արմենիա
Արտակ Հերիքյանը վերադառնում է Հանրային հեռուստաընկերություն

Ձեր ասած դեպքը վերաբերում է իմ երկչոտ պատանի լինելուն: Ես 18-19 տարեկանում եմ հայտնվել հեռուստատեսության աշխարհում, ինձ համար սարսափելի դժվար ու հանդուգն քայլ էր`գնալ ու ամսագրի ղեկավարի հետ հարցազրույց անել: Առաջին հարցազրույցս 90-ականներին էր, իրանագետ Գառնիկ Ասատրյանի հետ: Հիշում եմ` մի նեղ, սովետաշունչ միջանցքով գնում էի մինչև այն դուռը, որտեղ պետք է լիներ հարցազրույցը: Սարսափով էի մտածում, թե ինչպես պետք է սկսեմ այն: Լրագրությունն ինձ տվեց ընդհուպ մինչև համաշխարհային աստղերի հետ հարցազրույցներ անելու համարձակություն: Լրագրությունը նաև իմ կյանքի պատմությունն է դարձել:

Ո՞րն եք համարում Ձեր լրագրողական բարձրակետը. 2 տասնյակ տարին բավականին լուրջ ժամկետ է լրագրությամբ զբաղվելու համար:

Ես Հայաստանից Եվրոպայում հավատարմագրված առաջին լրագրողն եմ: Մոտ 3 տարի եղել եմ Փարիզում՝ որպես Առաջին ալիքի եվրոպական գրասենյակի ղեկավար: Երբ միջազգային հնչեղ իրադարձությունները լուսաբանելիս աշխատում են ամենազորեղ լրատվամիջոցների ներկայացուցիչները, և դու այդտեղ չես պարտվում, դա արդեն ինչ-որ բան նշանակում է քեզ համար;

Ի պաշտոնե՞ սովորեցիք ֆրանսերենը:

Առաջին մասնագիտությամբ ֆրանսագետ եմ, միշտ երազել եմ դառնալ ֆրանսերենի թարգմանիչ, հիմա էլ երբեմն, որպես հարգանքի տուրք իմ առաջին մասնագիտությանը, ֆրանսիական պոեզիայից թարգմանություններ եմ անում:

Հանրային հեռուստաընկերության եթերում ի՞նչ նորարարությունների կարող ենք սպասել Ձեր մասնակցությամբ:

Հանրայինի լրատվականի թիմը միշտ աչքի է ընկել իր պրոֆեսիոնալիզմով ու հասունությամբ, հիմա այդ թիմը նոր թռիչք գործելու, պրոֆեսիոնալ նոր մակարդակի հասնելու հայտ կներկայացնի:

Ձեր երազած հեռուստատեսության համար արդյո՞ք շատ քայլեր կան անելու:

Միշտ կարծել եմ, որ ամեն տարի նվիրված աշխատանքով մոտենում եմ երազանքիս հեռուստատեսությանը, կարծում եմ՝ մենք մոտենում ենք դրան: Հեռուստատեսային նորություններ, որոնք մարդու մասին են, ուղղված են նրան ու արված են մարդկային լեզվով. սա է իմ երազանքի հեռուստատեսությունը:

Լրահոս
0