00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դսեղի եկեղեցի հավատացյալ գրեթե չի մտնում, իսկ քահանան այցելում է շաբաթը մեկ օր

© Sputnik / Aram NersesyanЦерковь в селе Дсег. Лори
Церковь в селе Дсег. Лори - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լոռու Դսեղ գյուղում մարդկանց գերակշիռ մասը եկեղեցի չի այցելում։ Պարզվում է, որ Խորհրդային տարիներին Դսեղի միակ եկեղեցին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, քահանա չի ունեցել։

Գոհար Սարգսյան, Sputnik.

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան չհասած` ծառերի ստվերում տեղադրված նստարանին ալարկոտ զրուցում ու մեկումեջ հորանջում էր 3 տղամարդ։ Մոտեցանք հարցնելու` ինչպես հասնել գյուղի միակ եկեղեցին։

«Տեր Գևորգը… էէէ, չէ, Տեր…, մի խոսքով` էն կողմում ա»,- փորձելով հիշել եկեղեցու անունը` ուղղությունը ցույց տվեց տղամարդկանցից մեկը։

Մեր հարցին` եկեղեցի չե՞ք այցելում, նրանք վիրավորված տեսք ընդունեցին, թե ինչպե՞ս կարող են չայցելել։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է անմիջապես Հ. Թումանյանի տուն-թանգարանի դիմաց։ Այնտեղ են թաղված բանաստեղծի հայրն ու պապը։ Թումանյանի հայրը` Տեր Թադեոսը, հենց այդ եկեղեցու քահանան է եղել։

© Sputnik / Aram NersesyanՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի - Sputnik Արմենիա
1/5
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
© Sputnik / Aram NersesyanՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է անմիջապես Հ. Թումանյանի տուն–թանգարանի դիմաց
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Հ. Թումանյանի տուն–թանգարանի դիմաց - Sputnik Արմենիա
2/5
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է անմիջապես Հ. Թումանյանի տուն–թանգարանի դիմաց
© Sputnik / Aram NersesyanՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներսում
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներսում - Sputnik Արմենիա
3/5
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներսում
© Sputnik / Aram NersesyanՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի - Sputnik Արմենիա
4/5
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
© Sputnik / Aram NersesyanՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի - Sputnik Արմենիա
5/5
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
1/5
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
2/5
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է անմիջապես Հ. Թումանյանի տուն–թանգարանի դիմաց
3/5
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներսում
4/5
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
5/5
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Եկեղեցում մարդ չկար, դռներն էլ` փակ։ Մեզ տեսավ մոմավաճառն ու եկավ դռները բացելու։ Նա պատմեց` ամսական 1-2 մարդ մտնի եկեղեցի, երջանիկ կլինեն։ Հետո մանրամասնեց, որ մարզում` հատկապես իրենց գյուղում, մարդիկ հեռու են եկեղեցուց։

«Ում երեխեն բանակում է… տենց մի երկուսը կարող է գան ու մոմ վառեն։ Քառասուն տնտեսության մեջ կարող է 4 ընտանիք գա։ Ասենք, ճվում են` Մարինե քիրիկ, գալիս եմ, բացում, իսկ մինչ այդ փակ է։ Հիմա որ բաց թողեցի, էն հավերը մեջն են դառնալու»,- ասաց նա։

Քահանային եկեղեցում չհանդիպելով` զանգահարեցինք նրան։ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը պատմեց, որ 10 գյուղի քահանա է, հետևաբար ըստ օրերի է բաշխում` որ օրը որ գյուղի եկեղեցի գնա։

«Տարածաշրջանին ծանոթ էի, գիտեի, որ այդտեղ դժվար է լինելու, որովհետև հիմնական մասը` մոտ 90 տոկոսը, մեր եկեղեցու ծիսական կյանքով չի ապրում։ Չեն մասնակցում պատարագներին, ժամերգություններին։ Շաբաթվա ընթացքում շրջում եմ տարբեր գյուղերում, որոշակի օրեր Դսեղում, մյուս օրերին` այլ գյուղերում։ Կոնկրետ այս եկեղեցում մոտ 100 տարի քահանա չի եղել»,- ասաց նա։

Ինքը` Տեր Գրիգորիսը, դեռ մանկուց է որոշել հաղորդակից դառնալ հոգևոր կյանքին։

«Ես 8 տարեկանից ծառայել եմ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, շապիկ եմ հագել, խորան եմ բարձրացել, ժամերգությունների, ծիսակատարությունների մասնակցել»,- պատմեց քահանան։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նա ծառայում է մեկ տարի։ Ասում է` քահանաների պակաս կա Լոռու մարզում, գուցե դա է ու նաև Խորհրդային միության ժամանակ արմատացած մտածելակերպն է պատճառը, որ Դսեղի եկեղեցին մոտ 100 տարի քահանա չունի։

Հիմա նրա հույսը երեխաներն են, քանի որ մեծերն այլևս անսասան են իրենց համոզմունքների մեջ։ Շաբաթը մեկ գալիս է Դսեղ, այցելում տեղի դպրոց ու դաս անցկացնում աշակերտների հետ։

© https://www.facebook.com/sevak.dermenjyanՏեր Գրիգորիս քահանա Դերմենջյան
Иерей Григорис Дерменджян - Sputnik Արմենիա
Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյան

«Մենք մեկ օր ենք քրիստոնեական դասեր անցկացնում, քիչ են այցելողները, բայց հույս ունենք, որ կավելանան»,- ասաց քահանան։

Բայց այսքանով խնդիրները չեն սահմանափակվում։ Նրա խոսքով` եկեղեցու պատմության դասագրքերում հիմնականում կաթողիկոսների կյանքի պատմությունն է, իսկ երեխաներին պետք է իմանալ` ինչ է եկեղեցին, ինչպես ու ինչի համար են կատարվում ծիսակարգերը։

«Դա նրանից է, որ դպրոցներում եկեղեցու պատմություն են դասավանդում պատմության ուսուցիչները, ովքեր բավարար տեղեկություն չունեն եկեղեցու մասին, ինչքան էլ վերապատրաստվեն»,- ասաց նա։

Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին միակն է, որ գործում է մինչ օրս։

Եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում։ Հարավային ավանդատունը հետագայում` X դ., Մամիկոնյան իշխանների միջոցով վերափոխվել է զանգակատան, որի արևելյան ճակատին պահպանվել է Մամիկոնյան տոհմի զինանշանը` երկգլխանի արծիվ, ճանկերում` գառ: Հարավային պատին փորագրված է արևի ժամացույց:

Եկեղեցին վերակառուցվել է 1900 թ., որի մասին հիշատակվում է գմբեթարդի ճակատային կամարի արձանագրության մեջ: Ներկայիս տեսքը եկեղեցին ստացել է այդ վերակառուցումից հետո: Եկեղեցու վերջին վերակառուցումը կատարվել է 1969 թվականին:

Լրահոս
0