ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի երկու բնակիչներից մեկի դին փրկարարները գտել էին նոյեմբերի 9-ին և չէին դադարեցրել մյուս ձկնորսի որոնման աշխատանքները։
«Ժամը 19.05-ին որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են»,- հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ութօրյա որոնողական աշխատանքների արդյունքում՝ նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ջրափրկարարներն ափից մոտ 13 կմ հեռավորությունից հայտնաբերել էին 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին
Նոյեմբերի 10-ին, ժամը 13.55-ին ջրափրկարարները մոտորանավակը դուրս էին Սևանա լճի խորքից։
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, կապիտան Արմեն Ճզմաչյանը Sputnik Արմենիային ավելի վաղ հայտնել էր, որ որոնողական աշխատանքներին մասնակցում է օրական 10-13 փրկարար (անընդհատ հերթափոխում են միմյանց, որպեսզի չհոգնեն), ամբողջ գյուղը օգնում է փրկարարներին։