ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Այսօր 82 տարեկանում մահացել է կանադացի երգիչ Լեոնարդ Քոհենը։ Մահից առաջ նա ասել է. «Ես պատրաստ եմ հեռանալ»։
Hallelujah
«Hallelujah» երգն առաջին անգամ թողարկվել է Քոհենի «Various Positions» յոթերորդ ստուդիական ալբոմում։ Ստեղծագործությունը ներկայացվել է 1984թ-ին։ «Hallelujah»-ի գոյության ամբողջ ընթացքում ձայնագրվել է երգի ավելի քան 200 տարբերակ, այն երգել են տարբեր լեզուներով։ 2012թ-ին հարցազրույցներից մեկում երաժիշտն ասել էր, որ մինչև հիմա չի հոգնել «Hallelujah» երգի քավերներից և շատ ուրախ է, որ այն շարունակում են երգել։
Suzanne
ա առաջին երգն է, որը Քոհենը ներկայացրել է կենդանի կատարմամբ։ Ասում են` այս կատարումը նվիրված էր Քոհենի և պարուհի Սյուզաննա Վերդալի հանդիպմանը։ Նրանք ծանոթացել էին 1965թ-ի ամռանը, հավանել միմյանց, բայց նրանց հարաբերություններն այդպես էլ ռոմանտիկ չեն դարձել։
Famous Blue Raincoat
Մի անգամ, 1970թ-ին իր ընկերուհու նյույորքյան բնակարանից ինչ-որ մեկը գողացել է Լեոնարդ Քոհենի աշնանային հին վերակուն ։ Հազիվ թե գողն իմանար, որ այդ վերարկուն հետո պիտի կախվեր ռոքնռոլի Փառքի սրահում։ Չէ՞ որ դա հենց այն վերարկուն է, որը ոգեշնչել է Քոհենին գրել իր ամենաառեղծվածային և բոլորի կողմից սիրված երգերից մեկը` «Famous Blue Raincoat»։ Ստեղծագործությունը գրվել է նամակի ձևով` հասցեագրված Քոհենի եղբորը, որը խլել էր նրա սիրեցյալ Ջեյնին։
Everybody Knows
«I'm Your Man» ալբոմի այս ստեղծագործությունը, որը գրվել է 1988թ-ին, Քոհենի կարիերայի ընթացքում ամենահոռետեսականն է։ Շերոն Ռոբինսոնի հետ համատեղ գրած երգում Քոհենը պատմում է սոցիալական անհավասարության, աշխարհում տիրող երկերեսանիության, ստի և դավաճանության մասին և մռայլ կանխատեսումներ անում։
Bird On a Wire
Իր կյանքի ամենաբարդ շրջանում Լեոնարդ Քոհենը գտնվում էր Հունաստանում։ Մի տխուր երեկո երաժիշտն իր դիմացի լարերին նստած թռչուն է տեսնում։ Նրա գլխում միանգամից երգ է ծնվում, որտեղ նա ասոցացնում է իրեն միայնակ թռչունի հետ։ Բայց այս երգը վերջնական տեսքի բերելու համար նա շատ է աշխատել։ Քոհենի խոսքով` նրան մշտապես ինչ-որ բան դուր չի եկել։ Մի անգամ երգիչը բարձրացել է բեմ և ինքնաբուխ կատարել այն։ Հենց այդ տարբերակն էլ դուր է եկել նրան։
So Long, Marianne
Այս երգը Լեոնարդ Քոհենի կյանքի ամենահաճելի ` նորվեգուհի Մարիեն Իլենի հետ անցկացրած ժամանակահատվածի մասին է ։ Երբ նրանք հանդիպել են, Մարիենն ամուսնացած է եղել, սակայն Լեոնարդի և նորվեգուհու հարաբերությունը տևական է եղել։ Քոհենին շատ երգեր է նվիրել իր սիրելի Մարիենին։
Dance Me to the End of Love
Այս երգը գրվել է 1984թ-ին, հին «Casio» սինթեզատորով։ Այն իսկական հիթ էր իր ժամանակին։
The Future
Այս երգը Քոհենի համանուն ալբոմից է։ Ալբոմի գրեթե բոլոր երգերն հնչել են հոլիվուդյան ֆիլմերում։ Այս երգը հնչել է Օլիվեր Սթոունի «Բնածին մարդասպանները» հայտնի ֆիլմում, որի սցենարի հեղինակը Քվենտին Տարանտինոն է։
I'm Your Man
1988թ-ին գրված ստեղծագործությունը սիրվել է շատերի կողմից, հատկապես` երկրպագուհիների։ Սեր, կիրք և սինթեզատոր։ «Եթե ուզում ես սիրեկան ունենալ, պարզապես ասա ինձ, ես կանեմ այն ամենն, ինչ ուզում ես»։