00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանյան եզակի քարանձավները կործանվում են

© ArmGeo/Tigran ShahbazyanМедвежья пещера
Медвежья пещера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոլոր այն քարանձավները, որոնք չեն շահագործվում զբոսաշրջային նպատակներով, կործանվում են: Նման հայտարարություն են անում հայաստանցի քարանձավագետները՝ մշակույթի նոր նախարարից պահանջելով դրանք վարձակալության հանձնել մասնագիտացված կառույցներին:

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Մագիլի քարանձավի հիմնական մուտքը ճաղավանդակով փակված է, բայց արդեն 10 ամիս է` մարդիկ բացել են քարանձավ տանող երկրորդ մուտքը, և ցանկացողներն անարգել կարողանում են ելումուտ անել: Քարանձավը վերածվել է աղբանոցի, ավերվել է նաև մշակութային շերտը: Մանրամասներ է ներկայացնում քարանձավագետ Սմբատ Դավթյանը:

«Մշակութային շերտը մի դահլիճում ամբողջությամբ ավերված է: Այնտեղ ոսկորները հանել են, կերամիկան հանել են, ու այսօր ոչ մի բան չեք գտնի: Որքան էլ հայտարարում են, թե պաշտպանում են, նման բան չկա»,- ասաց նա:

Նույն իրավիճակն է նաև Մոզրովի և Արջերի հայտնի քարանձավներում` չնայած երեք քարանձավներն էլ ներառված են պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում:

Քարանձավը պահպանելու լավագույն տարբերակը, որն այսօր ընդունված է ամբողջ աշխարհում, քարանձավագետի խոսքով, դրանց շահագործումն է զբոսաշրջային նպատակներով:

Գուշակիր Հայաստանի տեսարժան վայրերը - Sputnik Արմենիա
Գուշակե՛ք Հայաստանի տեսարժան վայրերը

«Մենք 9 տարի շարունակ դիմել ենք մշակույթի նախկին նախարարին՝ առաջարկելով Մոզրովի քարանձավը վարձակալության տալ մեր կազմակերպությանը:

Հնարավոր բոլոր տարբերակներով մեր այս առաջարկությունը փորձել են մերժել: Նույնիսկ ասացին՝ այնտեղ չղջիկներ կան: Մենք աշխարհում ընդունված ամենախիստ բնապհպանական նորմատիվներով ծրագիր ենք կազմել: Արտասահմանում զարմանում են, որ մենք առաջարկում ենք այնպիսի բիզնես ծրագիր, որ քարանձավը տարվա 5 ամիսը չաշխատի չղջիկի համար»,- պատմում է մասնագետը:

Հայաստանում գրանցված 10 000 քարանձավներից առնվազն 100-ը, մասնագետների համոզմամբ, կարող են զբոսաշրջային այցելության վայրեր դառնալ ու ներկայացնել մեր երկրի եզակի այս ունեցվածքը աշխարհին: Բայց ներկայիս պետական քաղաքականության հետևանքով դրանք աստիճանաբար վերանում են:

Քարանձավների համար ամենաավերիչը գանձագողերի ու գանձ փնտրողների գործողություններն են, ցավոք, երբեմն նաև իշխանության ներկայացուցիչների դրդմամբ:

«Վայքում մի մարզպետ կար, որը հիմա դեսպան է կարծեմ: Նա մի հայտարարություն էր արել, թե՝ ուրեմն այնտեղ մի բան կա, որ քարանձավագետներն ուզում են անպայման սեփականաշնորհել Մագիլի քարանձավը՝ գանձ, ոսկի: Հետևանքը եղավ այն, որ մի քանի ամսվա ընթացքում խստացված պայմաններում ամբողջ առաջին սրահի մշակութային շերտը քանդեցին՚,- պատմում է Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը:

Ի դեպ, Հայաստանում կան նաև աշխարհում եզակի քարեդռնավոր քարանձավներ: Հազարավոր տարիներ առաջ տեղադրված դրանց քարե դռներն առ այսօր հեշտությամբ բացվում ու փակվում են: Եզակի այս քարանձավներից Հայաստանում 80-ական թվականներին գույքագրվել է շուրջ 40-ը: Այսօր մնացել է ընդամենը 20-ը:

 

Լրահոս
0