Արմեն Ճզմաչյան. Սևանա լիճում ձկնորսի որոնողական աշխատանքները շարունակվում են
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, կապիտան Արմեն Ճզմաչյանը Sputnik Արմենիայի եթերում մանրամասներ է ներկայացրել դեպքի վայրից։
«Առաջին դին հայտնաբերվեց նավակի սուզված վայրի մոտ 300 մետր հեռավորության վրա։ Այսօր ջրասուզակները կաշխատեն սուզված նավակից ավելի մեծ հեռավորության վրա գտնվող տարածքներում»,- ասաց Ճզմաչյանը։
Նրա խոսքով` որոնողական աշխատանքներին մասնակցում է օրական 10-13 փրկարար (անընդհատ հերթափոխում են միմյանց, որպեսզի չհոգնեն), սակայն ամբողջ գյուղը օգնում է փրկարարներին։

