00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ մասնագետները կօգնեն Իրանին պաշտպանության ոլորտում

Բաժանորդագրվել
Հայաստանն ու Իրանը ընդլայնում են գործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ պաշտպանության։ դրա վկայությունը մինչև Նոր տարի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի նախատեսած այցն է Հայաստան։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայաստանը կարող է տարածաշրջանում առանցքային խաղացող դառնալ Պարսից ծոցը Սև ծովի, ինչպես նաև Իրանը ԵՏՄ երկրների հետ կապելու գործում ։ Ակնհայտ օրինակ է Հայաստանի տարածքով դեպի Վրաստան իրանական գազի մատակարարումը։

«Երկու երկրների նախաստորագրած համաձայնագրով, Հայաստանն ունի բոլոր իրավունքները Իրանից դեպի Վրաստան կապույտ վառելիքի տարանցման համար», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Нара - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արյան տուրք. հայ պատգամավորը Իրանի մեջլիսում օրենք է փոխել

Նրա խոսքով` էլեկտրահաղորդման երրորդ գծի գործարկումից հետո դեպի Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալը եռակի կավելանա։ Փորձագետը դրական է գնահատում գազի ոլորտում Վրաստանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի ստորագրած քառակողմ հուշագիրը։ Այդ փաստաթուղթը նախատեսում է էներգետիկ միջանցքի ստեղծում։

Ոսկանյանը կարծում է, որ հայկական կողմը պետք է դեռ մեծ ծավալի աշխատանք կատարի տնտեսության, որն այդքան զգայուն է արտաքին քաղաքականության նկատմամբ, ոլորտում ։ Փորձագետը բարձր է գնահատել քաղաքական ոլորտի երկկողմանի գործակցությունը։

«Հայաստանի հարավում ազատ առևտրի գոտու ստեղծումը դրական կազդի երկու երկրների առևտրա-տնտեսական հարաբերությունների վրա և կնպաստի ԵՏՄ երկրների հետ Իրանի հարաբերությունների ակտիվացմանը»,- նշել է Ոսկանյանը։

Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանքի շինարարությունը դանդաղ է առաջ գնում, քանի դեռ չկան Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծում ներդրում անողներ, սակայն ակտիվ ավիափոխադրումներ են իրականացվում։ Զբոսաշրջության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման նշանակալից տարր է դարձել Թեհրանում ստորագրված Հայաստանի և Իրանի միջև վիզայի ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը։

«Դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների թվի աճը նկատելի է անզեն աչքով», — նշեց Ոսկանյանը։

Ռոուհանին Երևանում

«Ռոուհանիի այցը տեղի կունենա մինչև տարեվերջ։ Այցի շրջանակներում կողմերը կամփոփեն վերջին տարիների ընթացքում տարբեր ոլորտներում կատարած աշխատանքի արդյունքները», — ասաց Ոսկանյանը։
Նա համոզված է, որ խոսք կգնա նաև պաշտպանական ոլորտում գործակցության մասին։ Այսօր Իրանի առջև խնդիր է դրված ստեղծելու ԱԹՍ-ից պաշտպանվելու համակարգեր։ Այդ հարցում Իրանին իր մեծ գիտական ներուժով կարող է օգնել Հայաստանը։

Вилен Хачатрян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խաչատրյան. Աբսուրդ է Իրանի ներդրումային ցածր մակարդակը Հայաստանում

Իրանի կրթության նախարարությունն իր հերթին Հայաստանն ընդգրկել է այն երկրների ցանկում, որոնց բուհական դիպլոմները ճանաչվում են իրանական ստանդարտներին համապատասխանող փաստաթղթեր։

«Այդ ցուցակում ներառվել է 6 բուհ Վրաստանից, 9-ը` Ադրբեջանից և 11-ը` Հայաստանից», — ասաց Ոսկանյանը։

Փորձագետը կարծում է, որ դա Հայաստանին թույլ կտա Իրանից մեծ թվով ուսանողներ ներգրավել, որոնք հայրենիք վերադառնալուց հետո կդառնան մեր երկրի լոբբիստներ։

Ոսկանյանը հայ-իրանական հարաբերությունները քրիստոնյա և մուսուլմանական երկրների բարեկամության բացառիկ օրինակ է համարում, երկրների, որոնք բարիդրացիական հարաբերություններ են պահպանել նույնիսկ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառելու ժամանակ։

Լրահոս
0