00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հինգ հետաքրքիր փաստ ռենտգենյան ճառագայթների մասին

© IndexРентген легких
Рентген легких - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1895թ–ի նոյեմբերի 8–ին գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենին հաջողվեց մարդուն ճառագայթահարելու միջոցով կմախքի ոսկորները պատկերել թաղանթի վրա։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Վիլհելմ Ռենտգենի գյուտը մարդկության պատմության ամենակարևոր ձեռքբերումներից է։ Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ` կապված X-ճառագայթների հետ։

Ռենտգենի բացահայտումը պատահականություն է

Ռենտգենյան ճառագայթները հայտնագործվել են 1895թ-ի նոյեմբերի 8-ին։ Այդ օրը Ռենտգենը մինչև ուշ գիշեր աշխատել է իր լաբորատորիայում։ Երբ նա պատրաստվել է դուրս գալ, հանգցրել է լամպը և հանկարծ մթության մեջ թույլ կանաչավուն լուսավորում է տեսել։ Տարայի մեջ գտնվող նյութը լույս է արձակել։ Ռենտգենը տեսել է, որ մոռացել է անջատել սարքերից մեկը` էլեկտրոնային վակուումային խողովակը։ Նա խողովակն անջատել է, լուսավորումն անհետացել է, միացրել է` կրկին հայտնվել է։ Ամենազարմանալին այն է եղել, որ սարքը գտնվել է լաբորատորիայի անկյուններից մեկում, իսկ լույս արձակող նյութով տարան` մեկ այլ անկյունում։ Գիտնականը որոշել է, որ սարքն ինչ-որ անհայտ ճառագայթում է արձակում։

Առաջինն տիկինն այցելեց վերազինված արյունաբանական կենտրոն; որտեղ կկատարվի ոսկրածուծի փոխպատվաստում - Sputnik Արմենիա
ՀՀ–ում կկատարվի ոսկրածուծի փոխպատվաստում. առաջին տիկինն այցելեց վերազինված կենտրոն

Հասկանալով, որ բախվել է նոր երևույթի հետ, Ռենտգենը սկսել է ուշադիր ուսումնասիրել առեղծվածային ճառագայթները։ Նա խողովակի դիմաց էկրան է տեղադրել, որպեսզի որոշի ճառագայթման ուժը և դրանց միջև տարբեր առարկաներ դրել` գիրք, տախտակ, թուղթ։ Դրանք բոլորը թափանցիկ են եղել ճառագայթների համար։ Ռենտգենը ճառագայթների տակ կշռաքարերով տուփ է դրել։ Էկրանին լավ երևացել են դրանց ստվերները։ Ճառագայթների փունջը պատահմաբար ընկել է գիտնականի ձեռքի վրա։ Ռենտգենը տեղում քարացել է։ Նա տեսել է իր ձեռքի շարժվող ոսկորները։ Ոսկորների հյուսվածքը մետաղի պես անթափանց է եղել ճառագայթների համար։ Ռենտգենյան ճառագայթների ցնցող բացահայտման մասին առաջինն իմացել է գիտնականի կինը։ Ռենտգենը X-ճառագայթների օգնությամբ նկարել է կնոջ` Բերտայի ձեռքը։ Դա պատմության մեջ առաջին ռենտգենյան նկարն է։

Կպչուն ժավապենն արձակում է ռենտգենյան ճառագայթներ

Կպչուն ժապավենը փաթաթելիս վակուումում առաջանում է ինչպես տեսանելի լուսավորում, այնպես էլ ռենտգենյան ճառագայթում։ Գիտնականները ենթադրում են, որ դրա պատճառն այն էֆեկտն է, որը նման է տրիբոլյումինեսցենցիայի` էլեկտրամագնիսային ճառագայթման առաջացմանը բյուրեղում ասիմետրիկ կապերի քայքայման դեպքում։ Սակայն կպչուն զանգվածը բյուրեղի կառուցվածք չունի, ուստի կպչուն ժապավենի ստեղծած լուսավորման պատճառը բացատրելու համար պահանջվում է մեկ այլ տեսական մոդել։

Հայտնվող ռենտգենյան ճառագայթման հզորությունը բավարար է մարմնի մասերի նկարներ ստանալու համար, բայց դա միայն վակուումում, իսկ կպչուն ժապավենն օդում բացարձակ անվտանգ է։

«Լեգո» կոնստրուկտորները լավ են երևում ռենտգենյան ճառագայթներով

Մանկական «Լեգո» կոնստրուկտորի պլաստմասսայի բաղադրության մեջ մտնում է բարիումի սուլֆատ։ Այդ աղը չի լուծվում ջրում, ինչն այն ոչ թունավոր է դարձնում օրգանիզմի համար և լավ է երևում ռենտգենյան նկարներում։ Այսպիսով` եթե երեխան կուլ տա դետալը, ապա այն կարելի է հեշտ գտնել նկարներում։

Խորհրդային Միությունում ընդհատակյա պայմաններում երաժշտություն են ձայնագրել ռենտգենյան նկարների վրա

ԽՍՀՄ-ում անօրինական երաժշտություն ձայնագրելու համար որպես ձայնապնակ օգտագործվել են ռենտգենյան նկարները։ Դրանք անվանել են «ձայնասկավառակներ ոսկրերի վրա»։ Այդ նյութն անվճար է եղել, բուժաշխատողները նույնիսկ շնորհակալություն են հայտնել նրանց, ովքեր օգնել են բեռնաթափել արխիվները։

Ռենտգենի անհաջող օգտագործում

1927թ-ին արտոնագրվել է ֆլյուրոսկոպը եվրոպական և ամերիկյան սրահներ առաքվող կոշիկի խանութների համար։ Ստացել են ոտքերի ռենտգենյան նկարը, որով հեշտությամբ կոշիկ են ընտրել։ Սակայն բազմաթիվ բողոքներից հետո, որ ռադիացիան վնաս է հասցնում առողջությանը (նույնիսկ կտրել են մի կնոջ ոտքերը) բոլոր սարքերը հետ են կանչվել և ոչնչացվել։

Լրահոս
0