ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ըստ հաղորդագրության` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
