00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տպարանը քանդած ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

© Sputnik / Asatur YesayantsСнесенное здание первой типографии в Ереване
Снесенное здание первой типографии в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը շրջայցեր է իրականացրել հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում և վարչական տուգանքների որոշումներ կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության հայտնաբերած խախտումների քննության արդյունքում կայացվել է 470.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 543.3հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող «Ղարիբյան Շին» ՍՊԸ-ի կողմից հոկտեմբերի 27-ին իրականացված պայթեցման աշխատանքներից առաջացած շինարարական աղբը «Դավաս» ՍՊ ընկերության միջոցով տեղափոխման և Նուբարաշենի քաղաքային աղբավայրին կից տարածքի չնախատեսված վայրում տեղադրման համար ընկերության 2 ներկայացուցչի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամի և հաշվարկվել է 488.25մլնդր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Տավուշի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 62.25հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Снесенное здание первой типографии в Ереване - Sputnik Արմենիա
Առաջին տպարանի շենքը պայթեցրած ընկերությունը կտուգանվի 1 մլն դրամով

Վայոց Ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ուռենի տեսակի թվով 5 ծառի ապօրինի հատման համար հաշվարկվել է 187.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից անցած շաբաթվա ընթացքում արձանագրված ծառահատման դեպքի վերաբերյալ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար հաշվարկվել է 216.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի վառելանյութի տեղափոխման 9 դեպք:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որսի իրականացման համար Արմավիրի տարածքային բաժնի կողմից ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 55.0հազ.դրամի կենդանական աշխարհին պատճառված վնաս:

Водопад Шаки - Sputnik Արմենիա
Շաքիի ջրվեժի տնօրենը 200 հազար դրամ տուգանքի է ենթարկվել

Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդերքի պահպանության ոլորտում Արագածոտնի տարածքային բաժնի կողմից վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերվել է օբսիդիանի ապօրինի տեղափոխման երկու դեպք: Մեքենաները տեղափոխվել են ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժին: Կատարվում է նախաքննություն:

Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքի տարածքում հայտնաբերվել է «տուֆ» քարի ապօրինի շահագործման մեկ դեպք՝ «Նիգ ընդ Վազք» ՍՊԸ-ի կողմից: Նախարարությունում սկսվել են այդ ընկերությունում ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգումներ անցկացնելու գործընթացը:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամ գումարով. որից՝ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1 մլն դրամ:

Լրահոս
0