ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Օռնելա Մուտին փաստաթղթեր է պատրաստում ռուսական քաղաքացիություն ստանալու համար, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով դերասան Ալեքսանդր Ռևային, որի տեսահոլովակում նկարահանվել է Մուտին։
«Օռնելա Մուտին արդեն իսկ Ռուսաստանի ռեզիդենտ է և թղթերը պատրաստում է ռուսական քաղաքացիություն ստանալու համար։ Այդ մասին նա այսօր պատմեց «Չելենտանոյի նման» մեր համատեղ տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ», — հաստատել է Ռևան։
Օռնելա Մուտին տեսահոլովակում հենց իր դերն է խաղում, իսկ Ռևան հանդես է գալիս «կամակոր» իտալացու դերում։
Օրեր առաջ Ռուսաստանի քաղաքացի է դարձել նաև հոլիվուդյան աստղ Սթիվեն Սիգալը։