ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին շրջագայություն է սկսել Հարավային Կովկասում, նա կայցելի նաև Հայաստան։ Այս մասին գրված է Իտալիայի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Կիրակի երեկոյան նա մեկնել է Թբիլիսի, որտեղ բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։ Հաղորդագրության մեջ նշված է, որ Վրաստանը շրջագայության ընթացքում այցելած առաջին երկիրը կլինի։ Այնուհետև Պաոլո Ջենտիլոնին Թբիլիսիից կմեկնի Հայաստան և Ադրբեջան ։