00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բարեկամության կամուրջ». ո՞վ կլինի շինարարը

Բաժանորդագրվել
Հայ–վրացական «Բարեկամության կամրջի» շինարարությունը կմեկնարկի 2017 թվականի գարնանը։ Ներկա պահին ամփոփվում են կամրջի շինարարության մրցույթի երկրորդ փուլի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Տարածաշրջանում աննախադեպ շինության` «Բարեկամության կամրջի» շինարարությունը կմեկնարկի 2017 թվականի գարնանը։ Այս պահին լուծվում են կազմակերպչական աշխատանքները և ամփոփվում ամռանը հայտարարված մրցույթի երկրորդ փուլի արդյունքները։

Մրցույթի երկրորդ փուլում նախապատրաստվում են նախագծի տեխնիկական փաստաթղթերը։

«Մրցույթի երկրորդ փուլն ավարտին է մոտենում։ Մենք երկրորդ փուլ անցած մասնակիցներին ժամանակ տվեցինք, որպեսզի նրանք ֆինանսական և տեխնիկական հայտեր ներկայացնեն», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Հյուսիս-հարավ» պետական կազմակերպության տնօրեն Արթուր Սարգսյանը։

Կամրջի կառուցման մրցույթի առաջին փուլը բաղկացած էր միայն տեխնիկական առաջարկից: Առաջին փուլի առաջարկները գնահատելուց հետո պատվիրատուն պարզաբանման հանդիպման է հրավիրել մրցույթի որակավորման չափանիշները բավարարող և տեխնիկապես համապատասխան հայտ ներկայացրած մասնակցին: Միայն որակավորված մասնակիցները, որոնք առաջին փուլում ներկայացրել են տեխնիկապես համապատասխան և ընդունելի հայտ, հրավիրվել են մասնակցելու երկրորդ փուլին։

ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը մասնակցել են Բագրատաշենի սահմանային անցման կետի բացման արարողությանը - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Վրաստանը կամուրջ են կապում

Մրցույթի հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում չորսական մարդ է ներգրավված Վրաստանից և Հայաստանից։

«Մրցույթի երկրորդ փուլի արդյունքներով մենք ընտրում ենք լավագույնին և հուսով ենք, որ նա նաև լավ շինարար կլինի և կարդարացնի մեր սպասումները», — ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` եթե ամեն ինչ շարունակվի ըստ նախատեսվածի, ապա կամրջի կառուցումը կմեկնարկի 2017 թվականի գարնանը։ Այդ հարցը ևս մեկ անգամ բարձրացվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ հանդիպման ժամանակ։

«Երկու երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը բացառապես բարիդրացիական բնույթ էր կրում։ Այս հանդիպման շրջանակում ամփոփվել է կատարված աշխատանքը», — եզրափակեց Սարգսյանը։

Նա նշեց, որ վրացական կողմը դրական է տրամադրված և ոգևորված է այնքան, որքան հայկական կողմը։

Կամրջի շինարարության ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց 2013 թվականին, իսկ վրացական կողմի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ բանակցությունները շարունակվեցին մինչև 2014 թվականը։

«Բարեկամության կամրջի» կառուցման հարցը վերջնական լուծում ստացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, այնուհետև նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Թբիլիսի կատարած այցելություններից հետո։ Երկու կողմերը համաձայնության եկան և տարածաշրջանում բացառիկ այս կառույցն անվանեցին «Բարեկամության կամուրջ»։

Կամրջի կառուցման, նախագծման և շինարարության արժեքը մոտ 9 միլիոն եվրո է, որի կեսը ֆինանսավորելու է վրացական կողմը: Ծրագիրը իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային միջոցներով:

Լրահոս
0