00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոտքերից զուրկ, թասիբով վարորդը

© Sputnik / Armenuhi MkhoyanВодитель такси Сережа, который остался без ног и потерял несколько пальцев
Водитель такси Сережа, который остался без ног и потерял несколько пальцев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում այսօր շատերն են օրվա հացը տաքսի վարելով վաստակում: Սերյոժա Թադևոսյանն էլ այդ շատերից չի տարբերվում, սակայն միայն՝ առաջին հայացքից: Տարբերություն կա. ու ոչ թե նրա հին 31-10 մակնիշի մեքենան է, այլ հենց վարորդը` արդեն երկար տարիներ հաշմանդամության առաջին կարգ ունեցող վարպետ Սերոժը:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Արյան ոչ լրիվ շրջանառության հետևանքով երկու ոտքից ու մեկ ձեռքի մատներից զրկված Սերյոժան երկու զավակ ունի՝ որդի ու դուստր, բայց հիմա նրանք էլ իրենց օրվա ապրուստը վաստակելու համար արտերկրում են: Երկու տարեցների համար ընտանիքի հիմնական եկամուտը վարպետ Սերոժի հաշմանդամության թոշակն է, կինն էլ շուկայում սուրճ ու կարկանդակ է վաճառում: 45 տարվա վարորդը վերջին 2 տարին է, ինչ իր ու կնոջ ֆինանսական հարցերը փորձում է լուծել տաքսու միջոցով:

«էս վերջին 2 տարին է, ինչ ապրուստս այսպես եմ վաստակում: Չեմ կարող ժամի պատի տակ նստել ու փող մուրալ: Ինձ չի սազում: Տղամարդը պետք է իր փողն ինքն աշխատի: Տաքսի կքշեմ, օրական ինչ աշխատեմ, յոլա կերտամ: Մի օր կեղնի, մի օր չէ: Դատարկ քաղաք է, մարդ չկա: Տանը մենակ մնամ, ինչ էնե՞մ, կինս 10-20 դրամի համար շուկան սուրճ կծախե, ես էլ ամեն օր ստեղ եմ»,- անկեղծանում է նա:

Վարպետ Սերոժը միշտ չէ, որ այս վիճակում է եղել. երկար տարիներ հարմոն է նվագել հարսանիքներում՝ հա՛մ շատ է սիրել, հա՛մ էլ եկամտաբեր գործ է եղել:

«Աղի պես գործ էր, հարսնիքներ կնվագեի ու վաստակովս նույնիսկ 2 ընտանիք էլ կռնայի պահել,- հպարտությամբ հիշում է վարպետը՝ ցույց տալով կտրված մատները,- բայց հմի հարմոն նվագելու մասին խոսելն ավելորդ է: Ըդոր համար տաքսի կքշեմ, թե չէ ու՞մ ըսեմ, թե հացըմ տվեք: Օր կա, գազի փողն էլ չի ելնի, օր էլ կա, մի քանի դրամ կմնա՝ կուրախանամ»:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրդեն 2 տարի է՝ տաքսի վարելով է գումար վաստակում
Արդեն 2 տարի է՝ տաքսի վարելով է գումար վաստակում - Sputnik Արմենիա
1/6
Արդեն 2 տարի է՝ տաքսի վարելով է գումար վաստակում
© Sputnik / Armenuhi MkhoyanԱմեն օր մեքենան կանգնեցնում է «Դղյակ» խանութի մոտ ու սպասում «Աստծու տված ուղևորին»
Ամեն օր մեքենան կանգնեցնում է «Դղյակ» խանութի մոտ ու սպասում «Աստծու տված ուղևորին» - Sputnik Արմենիա
2/6
Ամեն օր մեքենան կանգնեցնում է «Դղյակ» խանութի մոտ ու սպասում «Աստծու տված ուղևորին»
© Sputnik / Armenuhi MkhoyanՈմանք գալիս, բացում են դուռը, տեսնում են վարորդի վիճակն ու կրկին փակում այն
Ոմանք գալիս, բացում են դուռը, տեսնում են վարորդի վիճակն ու կրկին փակում այն - Sputnik Արմենիա
3/6
Ոմանք գալիս, բացում են դուռը, տեսնում են վարորդի վիճակն ու կրկին փակում այն
© Sputnik / Armenuhi MkhoyanՎարպետը 1984 թվականից է այսպես՝ նախ մի ոտքն է անդամահատվել, ապա՝ մյուսը, իսկ վերջերս արդեն մի ձեռքի մատները:
Վարպետը 1984 թվականից է այսպես՝ նախ մի ոտքն է անդամահատվել, ապա՝ մյուսը, իսկ վերջերս արդեն մի ձեռքի մատները: - Sputnik Արմենիա
4/6
Վարպետը 1984 թվականից է այսպես՝ նախ մի ոտքն է անդամահատվել, ապա՝ մյուսը, իսկ վերջերս արդեն մի ձեռքի մատները:
© Sputnik / Armenuhi MkhoyanՄեքենան հարմարեցրել են վարպետ Սերոժին
Մեքենան հարմարեցրել են վարպետ Սերոժին - Sputnik Արմենիա
5/6
Մեքենան հարմարեցրել են վարպետ Սերոժին
© Sputnik / Armenuhi MkhoyanՈւ այսքանից հետո իր կյանքում վարպետ Սերյոժան ոչ մի բան չի ուզում փոխել:
Ու այսքանից հետո իր կյանքում վարպետ Սերյոժան ոչ մի բան չի ուզում փոխել: - Sputnik Արմենիա
6/6
Ու այսքանից հետո իր կյանքում վարպետ Սերյոժան ոչ մի բան չի ուզում փոխել:
1/6
Արդեն 2 տարի է՝ տաքսի վարելով է գումար վաստակում
2/6
Ամեն օր մեքենան կանգնեցնում է «Դղյակ» խանութի մոտ ու սպասում «Աստծու տված ուղևորին»
3/6
Ոմանք գալիս, բացում են դուռը, տեսնում են վարորդի վիճակն ու կրկին փակում այն
4/6
Վարպետը 1984 թվականից է այսպես՝ նախ մի ոտքն է անդամահատվել, ապա՝ մյուսը, իսկ վերջերս արդեն մի ձեռքի մատները:
5/6
Մեքենան հարմարեցրել են վարպետ Սերոժին
6/6
Ու այսքանից հետո իր կյանքում վարպետ Սերյոժան ոչ մի բան չի ուզում փոխել:

Ամեն օր մեքենան կանգնեցնում է «Դղյակ» խանութի մոտ ու սպասում «Աստծու տված ուղևորին». շատերը նախընտրում են նորաոճ տաքսի նստել, ոմանք էլ գալիս, բացում են դուռը, տեսնում են վարորդի վիճակն ու կրկին փակում այն՝ վախենալով իրենց կյանքը վստահել հաշմանդամություն ունեցող վարորդին:

Առանց երկմտելու նստեցի վարպետ Սերոժի մեքենան: 45 տարվա վարորդական վարպետությունն իրեն ասել տվեց. հատուկ հարմարեցված մեքենան շատ-շատերից լավ էր վարում ու հետն էլ անընդհատ պնդում՝ ես ոտքից ու ձեռքից եմ հաշմանդամ, հո ուղեղի՞ց էլ չեմ:

«Չեմ նախանձում մյուսներին. թող հարուստ լինեն ու առողջ, իսկ ես թող այսպես յոլա գնամ: Թող մարդիկ թասիբով ապրին: Տաքսին իմ ըսելով են վարպետները սարքել՝ կոնուսը, ռուլը, գազն ու մնացածը,- նշեց վարպետը՝ ցույց տալով արդեն ինքնաշեն դարձած մեքենան:

Վարպետը 1984 թվականից է այսպես՝ նախ մի ոտքն է անդամահատվել, ապա՝ մյուսը, իսկ վերջերս արդեն մի ձեռքի մատները, բայց ինքն է ասում՝ կամքի ուժը երբեք էլ չի անդամահատվել: Լենինականցու թասիբը միշտ է իրեն ուղեկցում: Ու այսքանից հետո վարպետ Սերոժը ոչ մի բան չի ուզում փոխել իր կյանքում:

 

Լրահոս
0