00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Կարապետյանը մարտական դիրքեր է այցելել

© govКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ և ԼՂՀ վարչապետները ծանոթացել են մարտական դիրքերում իրականացվող տեխնիկական վերազինման աշխատանքների ընթացքին:

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը և Արցախի կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել են կենտրոնական ենթակայության զրահատանկային զորամասերից մեկը, որտեղ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ ներկայացվել է մարտավարաուսումնական վարժանք:

Бако Саакян награждает премьер-министра РА Карена Карапетяна - Sputnik Արմենիա
Արցախի նախագահը շքանշան է հանձնել ՀՀ վարչապետին

Այնուհետև երկու հայկական պետությունների վարչապետներն եղել են մարտական հենակետերում: Առաջնագծում կառավարությունների ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահություն կրող անձնակազմերի ինչպես սոցիալ-կենցաղային պայմաններին, այնպես էլ մարտական դիրքերում իրականացվող տեխնիկական վերազինման և ինժեներական աշխատանքների ընթացքին:

Վարչապետներին զեկուցվել է, որ շփման գծում լուրջ քայլեր են կատարվել հակառակորդի գործողություններն առավել կանխատեսելի դարձնելու առումով:

Վարչապետ Կարապետյանն ընդգծել է այն հանգամանքը, որ առաջնագծում լայն թափով իրականացվող աշխատանքներն առավել անվտանգ են դարձնում մարտական հերթապահություն կրող զինվորների ծառայությունը: ՀՀ և ԼՂՀ վարչապետները տարբեր հարցերի շուրջ զրուցել են ինչպես ժամկետային, այնպես էլ սպայական անձնակազմի հետ:

ՀՀ վարչապետը կարևորել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և առհասարակ բանակի առաքելությունը հայ ժողորվդի անվտանգության ապահովման գործում և նշել, որ ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում բանակաշինության ոլորտում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ:

Միաժամանակ, Կարեն Կարապետյանը և Արայիկ Հարությունյանը վստահեցրել են, որ առաջնագծում իրականացվող աշխատանքներն ակտիվորեն շարունակվելու են:

Լրահոս
0