00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:23
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
19:47
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդանով. «Եթե սիրում ես հայրենիքդ, պետք է զոհողության էլ պատրաստ լինես»

© Sputnik / Asatur YesayantsВова Варданов
Вова Варданов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 5-ը ռազմական հետախույզի օրն է: Հայաստանում առաջին հետախուզա-դիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմում է, թե ինչ հաջողություններ է գրանցել հայկական հետախուզությունը և ինչ պետք է իմանան ապագա հետախույզները: Զրուցել է Անի Լիպարիտյանը:

- Պարոն Վարդանով, ինչպե՞ս ընտրեցիք ոչ այնքան անվտանգ մասնագիտությունը:

— Ես, ինչպես իսկական հայ, ուզում էի ծառայել տաք երկրներում՝ Սիբիրից ու Հեռավոր Հյուսիսից հեռու: Դեռ 1983 թվականին, կարդալով պաշտպանության նախարարի հրամանն այն մասին, որ ԴՕՍԱՖ-ի գերազանցիկ կուրսանտները կարող են ինքնուրույն ընտրել ռազմական օկրուգը (իսկ ես գերազանց առաջադիմություն ունեի), ընտրեցի Անդրկովկասը: Սկսեցի ծառայել դեսանտային զորքում, ինչպես նաև՝ հատուկ նշանակության զորքում: Ի վերջո, հայտնվեցի հետախուզական բրիգադում, ու այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց:

Հայրենական Մեծ պատերազմի հետախույզ Պետրոս Պետրոսյանը հիշում է մարտական անցյալը - Sputnik Արմենիա
Թե ինչպես հայ հետախույզը երեք անգամ փրկվեց մահից

- Ի՞նչ է պետք անել հետախույզ դառնալու համար: Միայն ցանկությունը բավարա՞ր է, թե՞ հատուկ կարողություններ են պետք:

— Հետախույզի համար ամենակարևոր զենքն ու գործիքը խելքն է: Եթե խելք ունի, ցանկության դեպքում կարող է օգտակար լինել իր երկրին` ծառայելով հետախուզությունում: Օրինակ, եթե մարդը ոտքեր չունի, չի նշանակում, որ նա հետախուզության համար պիտանի չէ:

Հետախուզության առավելությունն այն է, որ կարելի է օգտագործել և՛ մարդկային կարողությունները, և՛ «թերությունները»: Օգտակար կարող են լինել բոլորը՝ բանակում ծառայողները, չծառայողները, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կամ դրսում ապրողները:

- Ինչպե՞ս է ծնվել հայկական ռազմական հետախուզությունը, ով է կանգնած ակունքներում:

— Անկախ Հայաստանի հետախուզության հիմնադիր կարելի է համարել Սամվել Շահինյանին, որը համակարգում էր «Ղարաբաղ-2» գաղտնի կոմիտեի աշխատանքը: Այդ կազմակերպությունը զբաղվում էր կամավորական ջոկատների կազմակերպմամբ և համակարգմամբ: 1989 թվականի նոյեմբերին նա ինձ հանձնարարեց հատուկ նշանակության զորքերի զորացրված անդամներից մի խումբ հավաքել՝ հակառակորդի խորը թիկունքում աշխատելու համար: Խումբը ես սկսեցի հավաքել դեկտեմբերին, 1990 թվականի հունվարին այն իր առաջին առաջադրանքը հանձն առավ:

Մինչև 1992 թվականի վերջը միակ մասնագիտացված հետախուզական ստորաբաժանումն էր, որն ուղղակիորեն պատկանում էր գլխավոր հրամանատարությանը: Հետագայում ստեղծվեցին հատուկ նշանակության բրիգադներ: Ակունքներում ես ու իմ գործընկերներն էինք:

- Ստացվում է՝ հայկական հետախուզությունն ու անկախ Հայաստանը նույն տարիքի՞ են:

— Մոտավորապես: 1992 թվականին ստեղծվել է ռազմական հետախուզության վարչությունը:

- Երբ հետախույզին կոնկրետ երկիր են ուղարկում, նա ստիպված է լինում ամիսներ շարունակ ապրել այնտեղ: Բնականաբար, նա ընտելանում է այդ երկրին, մարդկանց, բայց աշխատում է այդ երկրի դեմ: Դժվար չէ՞:

— Նախ պետք է ասել, թե ինչից է կազմված հետախուզությունը: Այն բաղկացած է մարտավարական ստորաբաժանման օղակից՝ մարդիկ, որոնք ուսումնասիրում են անմիջապես իրենց դիմաց կանգնած հակառակորդին, օպերատիվ օղակից` մարդիկ, որոնք ուսումնասիրում են հակառակորդի տարածքի խորությունը և համագործակցում հետախուզության ռազմավարական ագենտուրայի հետ` կիրառելով մարտավարական հետախուզության մեթոդները:

Մենք զբաղվում էինք օպերատիվ, ռազմական հետախուզությամբ, իսկ երբեմն կատարում էինք ագենտուրայի հետախուզության գործառույթները: Սակայն մեր գործունեության հիմնական կետերը հակառակորդ երկիրն է ու հարակից պետությունները, այդ թվում այն երկրները, որոնք Հայաստանի հետ թշնամական հարաբերություններ չունեն:

Պետրոս Պետրոսյան և Ամալյա Պապյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կաղապարից դուրս. լեգենդար հետախույզի գաղտնազերծումը SPUTNIK Արմենիայի եթերում. Պետրոս Պետրոսյան

Ինչ վերաբերում է երկիրը չսիրելուն, ասեմ, որ բարդ է: Բայց օրինակ իմ դեպքում եղել է դեպք, որ կես տարի աշխատել եմ մի երկրում, որի հանդեպ այդպես էլ ջերմ զգացմունքներ չեմ զգացել, քանի որ տեսնում էի՝ որքան վատ է վերաբերվում իմ ժողովրդին: Իսկ հայերին լավ են վերաբերվում միայն եթովպացիները: Հարյուր միլիոնանոց երկիր է, որի մեծամասնությունը քրիստոնյաներ են: Եվ նրանց համար մենք ավագ եղբայրներ ենք:

- Այսօրվա երիտասարդության հայրենասիրության մասին ի՞նչ կասեք: Սոցցանցերում հաճախ ենք լուսանկարներ և գրառումներ տեսնում այն մասին, թե ինչպես են սիրում իրենց երկիրն ու բանակը:

Անկախ Հայաստանի սերունդը գաղափարական ճնշման չի ենթարկվում: Սակայն երբ սահմանափակումները քիչ են, գլուխներն ավելի շատ են աղբով լցվում, աղանդավորների նման, որոնք աշխատում են երկրի բնակչության դեմ, կամ քաղաքական և ոչ քաղաքական կասկածելի շարժումների տեսքով:

Ինձ համար սոցցանցերի «լայքերը», լուսանկարների կամ տեսանյութերի տակ արված հուզիչ գրառումները հայրենասիրություն չեն: Եթե սիրում ես հայրենիքդ, պետք է պատրաստ լինես զոհողության: Եթե ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես` հաստատ: Բանակին պետք է և կարելի է օգնել, աջակցել է պետք մշտապես, ոչ թե միայն ժամանակ երբ առաջնագծում սրվում է իրավիճակը:

Լրահոս
0