00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ պաշտպանության նախարարը ճաշել է կուրսանտների հետ

© milВиген Саргсян
Виген Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և Հանրապետական կենտրոնական հավաքակայանում:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարել համալսարանի հրամանատարաշտաբային և համազորային ֆակուլտետների մասնաշենքերում, ծանոթացել է ուսումնառության պայմաններին, սպայական կադրերի պատրաստման ու վերապատրաստման ծրագրերին, կրթական հնարավորություններին, տեղում դիտարկել է կուրսանտների ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազան, զորանացային, լսարանային, ճաշարանային պայմանները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Виген Саркисян - Sputnik Արմենիա
Հստակեցվել են հայկական 2 հանրապետությունների ռազմական համագործակցության խնդիրները

Ռազմաուսումնական հաստատության պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը պաշտպանության նախարարին զեկուցել է համալսարանի կազմի և կառուցվածքի, կրտսեր և ավագ սպայական կազմի պատրաստման ու վերապատրաստման, ռազմամասնագիտական ուսուցման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների, ընդունելության կարգի, կուրսանտների առօրյայի և սոցիալ-կենցաղային պայմանների մասին, հանդես է եկել ռազմական համալսարանի գրավչությունն առավել բարձրացնելուն ուղղված մի շարք առաջարկություններով:

Ռազմական համալսարան կատարած այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ճաշել է կուրսանտների հետ:

Հանրապետական կենտրոնական հավաքակայանում էլ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել է հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա շենքային պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության և վիճակահանության իրականացման կարգը: Պաշտպանության նախարարին է զեկուցվել նաև առաջիկա զորակոչի նախապատրաստական աշխատանքների և նոր ծրագրերի մասին:

Լրահոս
0