00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Պոբեդա» ընկերությունը դեպի Գյումրի թռիչքներ կատարելու որոշում դեռ չի ընդունել

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցАвиакомпания "Победа" открывает продажу билетов Москва-Калининград
Авиакомпания Победа открывает продажу билетов Москва-Калининград - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն` ավիաընկերության թռիչքները դեպի Գյումրի պետք է սկսվեն նոյեմբերի վերջին։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն առայժմ որոշում չի կայացրել Գյումրու ուղղությամբ թռիչքներ իրականացնելու մասին, Sputnik Արմենիային հաղորդեց ընկերության մամուլի քարտուղար Ելենա Սելիվանովան։

«Առայժմ որոշում չի ընդունվել»,- ասաց Սելիվանովան։

ՔԱԳՎ հաղորդագրության համաձայն` «Պոբեդան» նոյեմբերի վերջին թռիչքներ կիրականացնի Գյումրիից Մոսկվա։ Վարչությունից հայտնել են, որ «Պոբեդան» թռիչքները կիրականացնի 20 դոլարով։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել նաև այն մասին, որ ավիաընկերությունը հրաժարվել է թռիչքներ կատարել Երևան` «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման բարձր գների պատճառով։

«Աերոֆլոտ» խմբին պատկանող «Պոբեդա» ավիաընկերությունը ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին «Դոբրոլյոտ» փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա աշնանը դադարեցրել է թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո: «Պոբեդան» գործում է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ 2015 թվականի արդյունքներով` ավիաընկերությունը սպասարկել է 3.09 մլն ուղևոր: Ռոսավիացիայի տվյալների համաձայն` փոխադրողն այս ցուցանիշով ՌԴ քաղավիացիայում 7-րդ տեղն է զբաղեցրել:

Լրահոս
0