00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապօրինի հարստացողները քրեական պատասխանատվության կենթարկվեն

© Photo : Unsplash / Bermix StudioКоррупция
Коррупция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն արդարադատության նախարարին մի շարք հանձնարարականներ տվեց, որոնք վերաբերում էին կոռուպցիայի դեմ պայքարին և ապօրինի հարստացման քրեականացմանը:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց օրենքի նախագիծ մշակել ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ:

«Այն դեպքերում, երբ պաշտոնական անձի ակտիվների աճը էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Արդարադատության նախարարին հանձնարարում եմ երկշաբաթյա ժամկետում նախագիծը ներկայացնել կառավարությանը»,- ասաց վարչապետը:

Դրա հետ մեկտեղ նա հանձնարարեց ներկայացնել կանխիկ գործառնությունները սահմանափակող օրենքների նախագիծ: Վարչապետի համոզմամբ՝ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի:

Арпине Ованнисян - Sputnik Արմենիա
Նոր կոռուպցիոներները կպատժվեն, հները կվայելեն ապօրինի հարստությունը

«Շատ դեպքերում պարզ չէ՝ արդյոք հայտարարագիր ներկայացրած անձն իրականում ստացել է հայտարարագրում նշված փոխառությունը, թե ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ արդարադատության նախարարին Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակման օրենքի նախագիծը»,-ասաց գործադիրի ղեկավարը:

Հաջորդ հանձնարարականով վարչապետն անհրաժեշտություն տեսավ ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները՝ սահմանելով կրթական, կոռուպցիայի կանխարգելման գործառույթները:

«Պետք է օրենքով սահմանել պահանջ, և այդ մարմինները կոռուպցիայի դեմ կատարած իրենց քայլերի մասին պետք է ամեն տարի հավելյալ հաշվետվություն ներկայացնեն։ Հանձնարարում եմ արդարադատության նախարարին մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ»,-ասաց Կարապետյանը:

Եվս մեկ հանձնարարական արդարամտության նախարարին. այսուհետ պետք է անդրադառնալ նաև հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը:

«Իհարկե, ներկայումս արդեն պաշտոնատար անձանց մի ստվար զանգված, օրինակ` կառավարության անդամները, դատավորները և այլն, ներկայացնում են հայտարարագիր, բայց կան հայտարարագիր չներկայացնող պաշտոնատար անձինք, որոնք ընդգրկված են խոշոր պետական գնումների գործընթացում կամ այլ կոռուպցիոն ռիսկեր ներկայացնող շրջանակներում»,-ասաց նա:

Նախարարին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման վերաբերյալ՝ ելնելով ռիսկայնությունից, կազմակերպել հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ընդդիմության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ և ըստ անհրաժեշտության ներկայացնել առաջարկ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների, կազմի վերանայման վերաբերյալ։

Լրահոս
0