00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Պետրոսյան. հավաքականում փոփոխություններ կլինեն

© Sputnik / Asatur YesayantsПрезидент ФФА Рубен Айрапетян представил нового тренера сборной Армении по футболу Артура Петросяна
Президент ФФА Рубен Айрапетян представил нового тренера сборной Армении по футболу Артура Петросяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 3-ին ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի գործկոմը Արթուր Պետրոսյանին հաստատել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքակնի գլխավոր մարզչի պաշտոնում:

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Գործկոմի նիստից անմիջապես հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրել է նոր գլխավոր մարզչին ու պատասխանել հարցերի:

Շվեյցարական «Ցյուրիխի» երիտասարդական թիմում երկար տարիներ աշխատելուց հետո մեր հավաքականի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Արթուր Պետրոսյանն, առաջնորդելու է մեր հավաքականին ԱԱ-2018-ի ընտրական փուլում:

Մեր ընտրանին անցկացրած երեք խաղում նույնքան պարտություն է կրել և բազմաթիվ հարցեր էին կատուակվել, որոնցից ամենագլխավորին (կապված խաղացողների ու խաղի փոփոխման հետ) պատասխանելով Արթուր Պետրոսյանը նշեց. «Իհարկե, փոփոխություններ լինելու են և՛ խաղացողների, և՛ խաղի առումով: Թե ովքեր կխաղան հավաքականի կազմում՝ այս պահին չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ խաղային առումով էլ փոփոխություններ կլինեն ու հուսով եմ նոյեմբերի 11-ին Չեռնոգորայի հետ խաղում դա արտեն տեսանելի կլինի»:

© Sputnik / Asatur Yesayants Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Արթուր Պետրոսյանը
Артур Петросян - Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Արթուր Պետրոսյանը

Հավաքականի ապագայի մասին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ազգային հավաքականի աշխատանքը ճիշտ կազմակերպելու և ուղղորդելու դեպքում մեր թիմը կունենա հաջողություն:

Գաղտնիք չէ, որ մեր գլխավոր թիմում հիմա սերնդափոխություն է ընթանում, և այս դժվարին պահին Պետրոսյանի հեղինակությունն ու սերը ֆուտբոլիստների մոտ կարող է ծառայել մեր հավաքականի շահերին:

Նորնաշանակ գլխավոր մարզիչը նշեց, որ շատ լավ ծանոթ է հավաքականի ներքին խոհանոցին և հասկանում է, թե ինչպիսի մոտեցում պետք է ցուցաբերել ֆուտբոլիստներին:

Հետաքրքրող առաջնային հարցերից մեկը Յուրա Մովսիսյանի ու Ռոբերտ Արզումանյանի բացակայությունն է հավաքականում: Ռուբեն Հայրապետյանը նորանշանակ մարզչի հետ խոսելիս նշել է, որ բացի այդ երկու ֆուտբոլիստներից, հավաքականի դռները բաց են բոլորի առջև:

Իր հերթին Արթուր Պետրոսյանը նշեց, որ կուզենար տեսնել իր թիմում Յուրա Մովսիսյանին, բայց նախագահի հետ զրուցելուց հետո ամեն ինչ պարզ է դարձել: Ռոբերտ Արզումանյանն էլ ինքնակամ է հեռացել հավաքականից, այնպես որ, այդ հարցը նույնպես փակված է:

Հանդիպման ընթացքում հարց հնչեց, թե ինչու՞ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տալիս: ՀՖՖ նախագահը նշեց, որ պատրաստ է հրաժարական տալու, միայն թե՝ ո՞վ է փոխարինելու իրեն այդ պաշտոնում:

«Կա՞ նման մարդ։ Եթե կլինի մեկը, որն իր ծրագրով կներկայանա ու կասի, որ պատրաստ է զարգացնել ֆուտբոլը, ես կհեռանամ»,- հավելեց Հայրապետյանը:

Артур Петросян. Сентябрь, 1997 год - Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչը հին ֆուտբոլիստ է

«Հայաստանի հավաքականի վատ ելույթների համար առաջին հերթին ես եմ պատասխանատու և մեղավոր: Իհարկե, բացթողումներ եղել են, որ մենք հիմա այս վիճակում ենք: Բայց նաև պետք առաջ գնալ ու մտածենլ այս վիճակից դուրս գալու մասին: Կան շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, թե ինչու է հավաքականը վատ խաղում: Խնդիրներին լուծում է պետք տալ, և նորնաշանակ մարզչի հետ մեկտեղ մենք հիմա մտածում ենք այս ամենի մասին- ավելացրեց Ռուբեն Հայրապետյանը:

Պարզից ել պարզ է, որ բաղթողնումների հետևանքով է Հայաստանի հավաքականը հայտնվել խաղային և հոգեբանական խորը ճգնաժամում: Եվ առաջին անգամ չէ, որ նշվում է մանկապատանեկան ֆուտբոլի մեծ դերն ու նշանակությունը ֆուտբոլի զարգացման գործում:

Ներկայումս ՀՖՖ-ն արդեն պայմանագիր է ստորագրել իսպանացի մասնագետների հետ, որոնք Հայաստանում աշխատելու են ճիշտ ճանապարհի վրա կանգնեցնել մանկապատանեկան ֆուտբոլը: Նշվեց նաև տարիքային այդ խմբում հայ մարզիչների աշխատանքի մասին, որը չի համապատասխանում մեր ցանկություններին:

© Sputnik / Asatur Yesayants Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը
Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը

Ավելացնենք, որ Արթուր Պետրոսյանի հետ մեկտեղ Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատելու են մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռազմիկ Գրիգորյանն ու Սարգիս Հովհաննիսյանը: Վերջինս համատեղելու է իր աշխատանքը Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ:

Մեզ մնում է սպասել ընդամենը մի քանի օր՝ Արթուր Պետրոսյանի փոփոխությունների առաջին նշանները մեր հավաքականի խաղում տեսնելու համար:

Ընդ որում, նոյեմբերի 11-ի մեր մրցակցի մասին խոսելիս Արթուր Պետրոսյանը նշեց, որ շատ ուժեղ թիմ է և Հայաստանի ընտրանուն հեշտ խաղ չի սպասվում: Ինչպես ասում են ՝ սխլաների վրա սովորում ենք:

Լրահոս
0