ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայի օպերատիվ ծառայությունները չորեքշաբթի առավոտյան ստուգում են պայթուցիկ սարքի մասին տեղեկատվությունը, որն իբր տեղադրված է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի կենտրոնական գրասենյակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«02»-ի հեռախոսին անանուն զանգ է ստացվել Զուբովսկի բուլվար 4 հասցեում պայթյունի սպառնալիքի մասին։ Նախնական տվյալներով` զանգել է կին, նրա անձը հաստատվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ներկա պահին շենքի մոտ են հրշեջ ծառայության և ոստիկանության մի քանի մեքենաներ, կենտրոնական մուտքի մոտ հսկում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները։ Այդ հասցեում գտնվող շենքում է նաև «Ռուսաստանի լրագրողների միությունը», «360 Պոդմոսկովիե» հեռուստաալիքը և ռեստորան։