Նոյեմբերի 2-ի առավոտյան Երևանում լիարժեք ձմեռ է: Տեղացած առատ ձյան պատճառով բազմաթիվ ծառեր են կոտրվել ու էլեկտրալարեր են վնասվել:
Sputnik Արմենիան վաղ առավոտյան արձանագրել է առաջին ձյան հետևանքները Երևան քաղաքում:
Այդուհանդերձ, այս վաղաժամ ձմեռը երկար չի տևի. ինչպես ավելի վաղ հայտնել էին օդերևութաբանները, նոյեմբերի 3-ից սկսած եղանակը կտաքանա, տեղումներն էլ կդադարեն: