ԱՍ-50 ուղղաթիռն ընկել է Ադլերի տներից մեկի տանիքի վրա։ Ինչպես հաղորդում է Sputnik Աբխազիայի թղթակիցը, ուղղաթիռի ուղևորները Մոսկվայից ժամանած զբոսաշրջիկներ են եղել։
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, փրկարարներ, բժիշկներ և իրավապահ մարմնի աշխատակիցներ։ Վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ աշխատել է 48 փրկարար և 13 միավոր տեխնիկա։ Բռնկում չի եղել։
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Ռոսավիացիան հաղորդել է, որ նախնական տվյալով` վթարի ենթարկված ուղղաթիռը էքսկուրսիաներ է անցկացրել, ինչը օդային օրենսդրության կոպիտ խախտում է։