ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Բեյլին հետևել է մահճակալի ուղուն մինչև այն պահը, երբ այն նկարչի ազգականը 1945 թվականին նվիրել է Նիդեռլանդների համայնքներին մեկին: Այս մասին գրում է The Independent-ը։
Ուսումնասիրողը 2015-ին կապ է հաստատել Վան Գոգի ազգականի հետ: 93-ամյա Յոհան Վան Գոգը Բեյլիին հիշեցրել է, որ մահճակալը Արնեմ քաղաքի մոտ գտնվող համայնքին նվիրել է 1945 թվականին: Ավելի ուշ այն կարող էր հայտնվել Բոքսմեերում:
Վան Գոգը մահճակալը գնել էր 1888 թվականին: Նկարչի մահից հետո այն անցել էր ազգականներին, որոնք էլ մահճակալը Ֆրանսիայից տեղափոխել էին Հոլանդիա:
Երեք կտավից բաղկացած շարքը Վան Գոգը ստեղծել է 1888-89 թվականներին: