ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 1-ին Երևանում տեղաց առաջին ձյունը: Եղանակային պայմանները Հայաստանի մի շարք շրջաններում խաթարել են ճանապարհային երթևեկությունը: Զերծ չի մնացել նաև մայրաքաղաք Երևանը: Քաղաքի տարբեր հատվածներում կաթվածահար է եղել երթևեկությունը, առաջացել են մեծ ջրափոսեր:
Երևանի մետրոպոլիտենի որոշ կայարաններում ևս եղանակային վատ պայմանները թողել են իրենց հետքը: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց «Զորավար Անդրանիկ» կայարանի ուղևորներից մեկը, ջուրն առավոտից թե՛ մուտքից, թե՛ առաստաղից լցվում է մետրոյի կայարան:
© Syuzi MelqonyanԵրևանի մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարան
Երևանի մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարան
Լուսանկարն արվել է երեկոյան, բայց անձրևի ու ձյան հետևանքները դեռ չեն վերացվել: Մետրոպոլիտենի աշխատակիցները բոլոր հնարավոր միջոցներով փորձում են մաքրել ներս թափանցած ջուրը: