ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Առատ ձյան պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Սևանից դեպի Դիլիջանի մուտք և թունելից մինչև Դիլիջան հատվածներում, հայտնում են Ոստիկանությունից։
Ժամանակավորապես փակ են Դիլիջանի ոլորանները, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Նոյեմբերի 1-ի ժամը 17.00-ի դրությամբ դժվարանցանելի են Դիլիջանի, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Արագած, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: