00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու և ավելի երեխա ունեցողները կշարունակեն անվճար սովորել բուհում

© Sputnik / Asatur YesayantsПервое сентября. Первокурсники
Первое сентября. Первокурсники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկու և ավելի երեխա ունեցող ծնողները կարող են անվճար սովորել այն բուհում, որտեղ ցանկանում են։ Այս կիսամյակի համար արդեն փոխհատուցվել է 47 ուսանողի վարձավճար։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հերքում է տարածված այն լուրերը, թե ծրագիրը կասեցված է։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik, Գոհար Սարգսյան. Երեխաների ծննդյան վկայականներ, ուսանողի անձնագրի պատճեն, տեղեկանք դեկանատից, որ տվյալ անձը հանդիսանում է բուհի վճարովի համակարգի ուսանող. այս փաստաթղթերը բավական են, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) փոխհատուցի ուսանողի վարձավճարը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան անդրադարձել էր այս թեմային։ Վերջերս խմբագրություն էին զանգահարում մարդիկ, որոնք պատմում էին, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակիցներն իրենց պատասխանել են` ծրագիրը կասեցված է։ Հիմնադրամում հերքում են այդ խոսակցությունները և պարզաբանում` ծրագիրը գործում է, ավելին` դիմողների թիվն ավելացել է։

© Sputnik / Asatur YesayantsՈւսանողին հանձնում են ուսման վարձավճարի փոխհատուցման հավաստագիր
Երկու և ավելի երեխա ունեցողները կշարունակեն անվճար սովորել բուհում - Sputnik Արմենիա
Ուսանողին հանձնում են ուսման վարձավճարի փոխհատուցման հավաստագիր

«Ծրագիրը կասեցված լինելու դեպքում չէր կարող նախորդ տարվա 17 ուսանողի փոխարեն այս անգամ 47-ը ստանալ կրթաթոշակ։ Ծրագիրն ունի դիմելու ժամկետներ։ Մենք հայտարարում ենք ծրագրի բացման մասին և տալիս որոշակի ժամանակահատված ուսանողներին դիմելու համար։ Այն համաձայնեցնում ենք բուհի կողմից մուծման վերջնաժամկետների հետ, նույնիսկ դիմելու համար մի փոքր էլ ավելի ժամանակ ենք տալիս ուսանողին »,- ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի տնօրեն Արուսյակ Պողոսյանը։

Այս տարի ՀԵՀ-ն ունեցել է 60 դիմող, որից 47-ի վարձավճարն արդեն փոխհատուցվել է, իսկ մյուսներին որոշակի թղթաբանական անճշտությունների պատճառով մերժել են։ Արուսյակ Պողոսյանը մանրամասնեց, թե ինչ անճշտությունների մասին է խոսքը։

«Վերջին հայտարարությունը տարածելու ընթացքում շատ տհաճ դեպքերի հանդիպեցինք, երբ մեզ պարզապես խաբում էին և ներկայացնում ոչ իրական փաստաթղթեր, բերում էին բարեկամների երեխաների ծննդականներ կամ պարզապես խնդրում էին, որ տեղեկանքում չնշվի` իրենք հեռակա սովորող են, քանի որ մեր ծրագիրը վերաբերում է առկա և բակալավրիատում սովորող ուսանողներին։ Պատկերացրեք` այս տարի հայտերի ուսումնասիրման պրոցեսն այդ պատճառով բավականին ձգձգվել է»,-ասաց նա։

Տեղեկացնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կրթաթոշակ կարող են ստանալ միայն առկա ուսուցման դեպքում, բակալավրիատի կրթական ծրագրում։ Հիմնադրամը տարբերակում չի դնում, թե որ բուհում է ցանկանում սովորել ուսանողը, անգամ եթե տվյալ ֆակուլտետի վարձավճարը բարձր է։

«Ամեն կիսամյակի համար պիտի դիմեն, որովհետև հնարավոր է` ուսանողը մի կիսամյակ սովորի և դուրս մնա, հետևաբար մենեք պետք է ունենանք փաստաթղթերի թարմ բազա, որպեսզի գումարը գնա այն ուսանողին, որն իրոք սովորում է և իրոք ունի 2 և ավելի երեխա։ Այս ծրագիրն այնքան կարևոր է շատերի համար։ Պատկերացրեք այն ուսանողին, որ բժշկական համալսարանում է սովորում և 800 հազար դրամ վարձ է վճարում։ Սա խրախուսական ծրագիր է այն մարդկանց համար, ովքեր երեխաներ ունեն և ձգտում են կրթություն ստանալ»,-ասաց Պողոսյանը։

Այս պահին ծրագրի դիմելիության ժամկետն ավարտվել է։ Այն ուսանողները, որոնք ցանկանում են օգտվել ծրագրից, կարող են դիմել հաջորդ կիսամյակից։ Պարզապես պետք է հետևել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կայքին` հայտարարված ժամկետում դիմումը չուշացնելու համար։

Եթե ուսանողն արդեն սովորում է բուհում, ունի 2 երեխա, դա բավական է, որ նրա վարձավճարը փոխհատուցվի։

Լրահոս
0