00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տպարանի «խորհրդավոր» անհետացումը

© Sputnik / Asatur YesayantsСнесенное здание первой типографии в Ереване
Снесенное здание первой типографии в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի կենտրոնում գտնվող առաջին տպագրատան շենքի քանդումը մեծ աղմուկ բարձրացրեց հայ հասարակության շրջանում։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցեց տպագրատան նախկին աշխատակցի հետ` իմանալու համար, թե ինչ մթնոլորտ էր այնտեղ տիրում, երբ տպարանը գործում էր։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Անաիդա Փիրումովան Երևանի տպագրատանն աշխատել է շուրջ 35 տարի։ 1980 թվականից սկսած` նա գլխավորել է կադրերի բաժինը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Անաիդա Փիրումովան պատմեց, թե ինչպես էր աշխատում «անհետացած» տպագրատանը։

«Երբ եկա տպագրատուն, այնտեղ 310 մարդ էր աշխատում։ Դասագրքեր տպագրելիս երեք հերթափոխով էինք գործի գալիս։ Անելիք շատ կար, հրաշալի գեղարվեստական գրականություն, դասագրքեր, մանկական հեքիաթներ էինք հրատարակում։ Մեր տպագրած գրքերից են «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում», «Մուսա լեռան 40 օրը» և այլն», — հիշում է Փիրումովան։

Նրա խոսքով` 90-ականներին, երբ տպագրատունը սեփականաշնորհեցին, աշխատանքը քչացավ։ Կամաց-կամաց տպագրատունը անգործության մատնվեց։

«Շենքը կառուցվել է անցյալ դարի քսանական թվականներին, այնտեղ երկու տպագրատուն էր գործում. դրանցից մեկի մուտքը Ալավերդյան փողոցի կողմից էր, մյուսինը` Վարդանանցից։ Ավելի ուշ դրանք միացվեցին և դարձան մեկ միասնական տպագրատուն, որն առաջինն էր Երևանում»։

Совещание у премьер-министра Карена Карапетяна - Sputnik Արմենիա
Վարչապետը հանձնարարել է առավելագույն խիստ պատիժ կիրառել

Sputnik Արմենիայի թղթակիցը նկատել էր, որ Հանրապետության փողոցի կողմից պահպանվել է 1941 թվականին ռազմաճակատ մեկնած տպագրատան աշխատակիցների անուններով հուշատախտակը։

«Այն տարիներին տպագրատանը հրաշալի մթնոլորտ էր տիրում, անձնակազմը շատ լավն էր, ընկերական։ Նախկին գործընկերներիցս շատերի հետ մինչ օրս կապ եմ պահում։ Հարազատ մարդիկ էին, որոնք պատրաստ էին օգնելու միմյանց ծանր պահերին։ Այդ հրաշալի կոլեկտիվը գլխավորում էր Վալտեր Լիպարիտի Արամյանը, որն ավելի ուշ այլ աշխատանքի անցավ, և տպարանը սկսեց ղեկավարել Միհրան Ռոբերտի Կոպյանը», — ասաց Փիրումովան։

Նրա խոսքով` 2000-ականների կեսերին տպագրատանը կրճատումներ սկսվեցին։ 35 տարվա ընթացքում հարազատ դարձած տպագրատունը քանդելու մասին տեղեկությունը Փիրումովային պարզապես ապշեցրել էր։

«Ես պարզապես շոկի մեջ էի, երբ իմացա, որ տունը քանդել են։ Լացս եկավ։ Բացառիկ այդ շենքը քանդելը բարբարոսություն է։ Պատմական շենք չէր, բայց մի ամբողջ դարաշրջան էր մարմնավորում», — ասաց նա։

Արդյո՞ք կյանք կա Երևանի տպագրատան վերացումից հետո

Այսօր դպրոցական երեք տղաներ որոշել էին խուլիգանություն անել և ճայթուկներ պայթեցնել տրակտորով շենքի մնացորդները մաքրող շինարարների քթի տակ։ Նրանք ճայթուկները տեղադրել էին կանգուն մնացած աղյուսով շարված ցանկապատի արանքում և պայթեցրել։

Նրանց դեմքերը փայլում էին երջանկությունից, կարծես վրեժխնդիր էին եղել շենքը քանդելու համար։

Քանդած տպարանի տեղում կանգնած տղամարդկանցից մեկը բղավեց փախչող տղաների հետևից. «Բանուգործ չունե՞ք»։

© Sputnik / Ani LiparityanՃայթուկ պայթեցնողները
Мальчики подрывают петарды у снесённого дома типографии в Ереване - Sputnik Արմենիա
Ճայթուկ պայթեցնողները

Եվ դու՞ Բրուտոս

Երևանի առաջին տպարանի շենքը կառուցվել էր 1920-1930 թվականներին, ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի և Նիկոլ Բաևի նախագծով։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մեկնաբանելով Երևանի կենտրոնում գտնվող նախկին տպարանի շենքի ապամոնտաժման հետ կապված սկանդալային միջադեպը, նշել էր, որ այս շենքը ներառված չէր պատմամշակութային հուշարձանների ցանկում։

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի 1–ին տպարանի քանդված հատվածը
Երևանի 1–ին տպարանի քանդված հատվածը - Sputnik Արմենիա
1/4
Երևանի 1–ին տպարանի քանդված հատվածը
© Sputnik / Asatur YesayantsՏպարանի չքանդված մասը
Տպարանի չքանդված մասը - Sputnik Արմենիա
2/4
Տպարանի չքանդված մասը
© Sputnik / Asatur YesayantsՀայրենական մեկնած աշխատակիցների հուշատախտակը
Հայրենական մեկնած  աշխատակիցների հուշատախտակը - Sputnik Արմենիա
3/4
Հայրենական մեկնած աշխատակիցների հուշատախտակը
© Sputnik / Ani LiparityanՏրակտորը մաքրում է տպարանի մնացորդները
Տրակտորը մաքրում է տպարանի մնացորդները - Sputnik Արմենիա
4/4
Տրակտորը մաքրում է տպարանի մնացորդները
1/4
Երևանի 1–ին տպարանի քանդված հատվածը
2/4
Տպարանի չքանդված մասը
3/4
Հայրենական մեկնած աշխատակիցների հուշատախտակը
4/4
Տրակտորը մաքրում է տպարանի մնացորդները

Հայաստանի ճարտարապետների միությունում կարծում են, որ ամեն ինչ այլ կերպ պետք է լիներ։ Նախքան այս կամ այն շենքը քանդելը անհրաժեշտ է խոսել մասնագետների հետ, այլ ոչ թե ապամոնտաժել միայն նրա համար, որ այդպես է ցանկանում գործարարը։ Մեզ մոտ ամեն ինչ այլ կերպ է. շենքը քանդելու համար ոչ մեկի հետ պայմանավորվել պետք չէ, բացի քաղաքապետարանից։

Հանրապետության փողոցում գտնվող տպարանի շենքի քանդման աշխատանքներն իրականացրել է «ՆորՏեխՇին» ընկերությունը։ Շենքը քանդել են հոկտեմբերի 27-ին մոտավորապես ժամը 17:00-ին։

Լրահոս
0