ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 1-ին պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ինդոնեզիայում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Ինդոնեզիայի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:
Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ: