00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Գալստյանը` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ

© Sputnik / FB profile Левон Галстян
Левон Галстян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Լևոն Գալստյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանը Լևոն Գալստյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին հրամանագիրը ստորագրել է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016թ. հոկտեմբերի 8-ի ՆԿ-186-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, հոկտեմբերի 26-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում էր կայացրել դիմում ներկայացրած 17 թեկնածուներից հաղթող ճանաչել Լևոն Վազգենի Գալստյանին՝ հաշվի առնելով լրագրության բնագավառում, հատկապես՝ հեռուստատեսությունում և ռադիոյում նրա երկարամյա աշխատանքային փորձը, այդ բնագավառում ունեցած ակնառու հաջողությունները, կրթության և գիտության բնագավառում գործունեությունը, ինչպես նաև հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:

Լևոն Գալստյանը ծնվել է 1963թ. Երևանում, սովորել է Երևանի Մ. Գորկու անվան 4 միջնակարգ դպրոցում:

1990թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1995-ին ընդունվել է ՀՀ ԳԱԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ ժողովրդական բանահյուսության գծով, որտեղ գիտական ատենախոսության թեմա է հաստատվել՝ «Արևային առասպելները հայ բանավոր ավանդության մեջ» հետազոտությունը:

1987-1991թթ. հընթացս համալսարանական ուսումնառության աշխատել է ՀԽՍՀ ժողստեղծագործության և կուլտմասսայական աշխատանքների հանրապետական գիտամեթոդական կենտրոնում՝ որպես բանահյուսության բաժնի գիտաշխատող, այնուհետև՝ կենտրոնի գիտական քարտուղար: Նույն կենտրոնում զբաղվել է բանահյուսական պահոցի մշակման, քարտավորման և տիպաբանական դասակարգման աշխատանքներով:

1991թ. աշխատանքի է անցել ՀՀ hեռուստառադիոպետկոմի գիտահանրամատչելի և ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագիր: Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1992 թվականը, որի ընթացքում նախաձեռնել է մի քանի նոր հաղորդաշարեր, որոնց թվում՝ «Ազգապատումը» նվիրված հայ ավանդական մշակույթի մշակութաբանական մեկնությանը՝ արդի նոր մշակութաստեղծ դրսևորումների համեմատությամբ:

1992թ. նշանակվել է ՀՀ hեռուստառադիոպետկոմի «Արտավազդ» ստեղծագործական միավորման փոխտնօրեն՝ զբաղվելով երբեմնի հեռուստաթատրոնի ավանդույթների վերականգնման աշխատանքներով:

1992-1997թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, հետո՝ համակարգող բաժնի վարիչ, այնուհետև՝ գիտամշակութային ծրագրերի գծով տնօրենի խորհրդական:

1997-1998թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնում՝ հանրակրթության գծով:

1998-2004թթ. պաշտոնավարել է ՀՀ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում: 2002 թ. կազմել է «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը»:

2004թ. աշխատանքի է անցել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական, այնուհետև նշանակվել է Հանրային ռադիոընկերության գլխավոր պրոդյուսեր: Հիմնել է «Թղթապանակ N»,,, Армения- наш дом'' («Հայաստանը մեր տունն է»), «Լուրջ ռադիո» երգիծական ծրագիրը և «Խոսենք հայերեն» հաղորդաշարը:

2006թ. նշանակվել է Հանրային հեռուստաընկերության «Երևան» ստուդիայի ղեկավար՝ այս պաշտոնում աշխատելով մինչև 2012թ.: Այդ ընթացքում իր ավանդն է ունեցել կինոժապավենների տեխնիկական վերականգնման և թվայնացման նոր համակարգի ներդրման աշխատանքներին:

2012թ. նշանակվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալի, իսկ 2013 թ.՝ Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագրի պաշտոնում, ապա աշխատել որպես եթերի և կրկնօրինակումների պատասխանատու խմբագիր-թարգմանիչ:

2008թ-ից դասավանդել է Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիոլրագրության բաժնում: Մինչ այդ դասավանդել է նաև Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում և Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում:

2013թ-ից Խաչատուր Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչն է՝ դոցենտ: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Գալստյանի հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է լրագրությունը, հայոց լեզվի ոճաբանությունը, բանագիտությունը (առասպելաբանություն), գրական խմբագրման տեսությունը, գրական թարգմանությունը, երաժշտության պատմությունը, կինո և հեռուստատեսային ֆիլմերի ու հաղորդումների դրամատուրգիան: 1988 թ-ից տպագրվել է «Գարուն» ամսագրում, «Ար» շաբաթաթերթում և այլ պարբերականներում, ներկայումս՝ «Անդին» ամսագրում: Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, գրական ստեղծագործությունների (պոեզիա), մեկ գիտամեթոդական ձեռնարկի, հեռուստատեսային ֆիլմերի սցենարների:

Խմբագրել է Պաշտպանական-անվտանգային տերմինների բացատրական հայերեն-ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-հայերեն, անգլերեն-հայերեն մեծ բառարանի հայերեն բառահոդվածները, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ:

2007-2008թթ. կատարել է նաև «Նյումեգ» հանդեսի գլխավոր խմբագրի պարտականությունները:

2012թ-ից՝ հիմնադրման օրվանից մինչ օրս «Անդին» հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է:

Հակոբ Սողոմոնյանի հետ թարգմանել է և լույս ընծայել Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը, որը պատմում է 1919 թվականին Ագուլիսում 1989 թվականին Բաքվում ադրբեջանցիների կազմակերպած հայերի ջարդերի մասին:

2005թ-ից մասնակցել է Հանրային հեռուստաընկերության ցուցադրած մոտ հարյուր գեղարվեստական ֆիլմերի թարգմանության աշխատանքներին՝ ձևավորելով օտար ֆիլմերը հայերենով ներկայացնելու մշակույթ:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Լրահոս
0