00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հելոուինը Հայաստանում ավելի մեծ շուքով են նշում, քան ԱՄՆ–ում

© Sputnik / Asatur YesayantsПраздник Хэллоуин в Армении. Северный проспект, Ереван
Праздник Хэллоуин в Армении. Северный проспект, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի Տաճատ ավագ քահանա Դավիդյանը կարծում է, որ «Հելոուինը» որևէ կապ չունի սատանիզմի հետ, այն կարելի է նշել` զերծ մնալով ծայրահեղություններից։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հայ երիտասարդները «Հելոուինն» ավելի մեծ շուքով են նշում, քան այլ երկրներում, ինչը հաճախ ծայրահեղությունների է հասնում, լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Կանա» քրիստոնեական կրթական կենտրոնի Տաճատ ավագ քահանա Դավիդյանը։

Եկեղեցականը կյանքի մեծ մասն ապրել է ԱՄՆ-ում։ Նրա խոսքով` առաջին հերթին պետք է իմանալ, որ Հելոուինը` «All Hallows' Eve կամ All Saints' Evening»-ի կրճատ տարբերակն է, ինչը թարգմանաբար նշանակում է «Բոլոր սրբերի երեկո»։

Կաթոլիկ եկեղեցին նոյեմբերի 1-ին տոնում է Բոլոր սրբերի օրը։ Նման տոն ունի նաև Հայկական եկեղեցին, և այն նույնպես նոյեմբերին են նշում։

«Միջնադարյան լեգենդի համաձայն` այն մարդկանց հոգիները, որոնց համար ոչ ոք չի աղոթում, ելնում էին գերեզմաններից և տնետուն ընկնում` խնդրելով, որ աղոթեն իրենց համար, և եթե մերժում էին ստանում, ապա անիծում էին այդ տունը», — ասաց Դավիդյանը։

Հենց այդ պատճառով էլ սկզբում ընդունված էր տոնի կապակցությամբ կրել այնպիսի դիմակներ, որոնք հիմնականում կմախքի հետ էին կապված։ Ավելի ուշ առաջացան կախարդների կերպարները, և այդ տոնը սկսեց ասոցացվել սատանայական տոնի հետ։ Սակայն, Դավիդյանի խոսքով, «Հելոուինն» ի սկզբանե չէր նույնացվում սև ուժերի հետ։

© Cumiana, Italy Հելոուինը նշել են նաև Իտալիայի կենդանաբանական այգում
Հելոուինը նշել են նաև Իտալիայի կենդանաբանական այգում - Sputnik Արմենիա
1/8
Հելոուինը նշել են նաև Իտալիայի կենդանաբանական այգում
© BEHROUZ MEHRI / AFP Հելոուինը Ճապոնիայում
Հելոուինը Ճապոնիայում - Sputnik Արմենիա
2/8
Հելոուինը Ճապոնիայում
© SAFIN HAMED / AFPՀելոուինը Իրաքում
Հելոուինը Իրաքում - Sputnik Արմենիա
3/8
Հելոուինը Իրաքում
© Frederic J. BROWN / AFP Հելոուինը ԱՄՆ–ում
Հելոուինը ԱՄՆ–ում - Sputnik Արմենիա
4/8
Հելոուինը ԱՄՆ–ում
© Olivier Douliery / AFP Հելոուինը ԱՄՆ–ում. Վաշինգտոն
Հելոուինը ԱՄՆ–ում. Վաշինգտոն - Sputnik Արմենիա
5/8
Հելոուինը ԱՄՆ–ում. Վաշինգտոն
© LUIS ROBAYO / AFPՀելոուինը Կոլումբիայում
Հելոուինը Կոլումբիայում - Sputnik Արմենիա
6/8
Հելոուինը Կոլումբիայում
© CESAR MANSO / AFP Հելոուինը Իսպանիայում
Հելոուինը Իսպանիայում - Sputnik Արմենիա
7/8
Հելոուինը Իսպանիայում
© JEAN-PHILIPPE KSIAZEK / AFPՀելոուինը Ֆրանսիայում
Հելոուինը Ֆրանսիայում - Sputnik Արմենիա
8/8
Հելոուինը Ֆրանսիայում
1/8
Հելոուինը նշել են նաև Իտալիայի կենդանաբանական այգում
2/8
Հելոուինը Ճապոնիայում
3/8
Հելոուինը Իրաքում
4/8
Հելոուինը ԱՄՆ–ում
5/8
Հելոուինը ԱՄՆ–ում. Վաշինգտոն
6/8
Հելոուինը Կոլումբիայում
7/8
Հելոուինը Իսպանիայում
8/8
Հելոուինը Ֆրանսիայում

Ըստ նրա` վերջին տարիներին ԱՄՆ-ում այդ տոնը նախկինի պես մեծ շուքով չեն նշում։ Երեխաները թակում են միայն ծանոթների դռներն ու քաղցրավենիք են հավաքում։ Երեկոյան ժամը ութին փողոցում արդեն երեխաներ չեն լինում։

ԱՄՆ-ում այդ օրը երեխաները ոչ թե վհուկների, այլ «Բեթմենի», «Սուպերմենի», «Սարդ-մարդու» դիմակներ են կրում։

Ինչ վերաբերում է այս տոնը Հայաստանում նշելու փաստին, ապա Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի խոսքով` դրա դեմ պայքարել հարկավոր չէ, քանի որ ինչ-որ բան արգելելու կամ սահմանափակելու փորձը միայն հակառակ ազդեցություն է ունենում։

«Հայաստանում մոտ 16 տարի առաջ գրեթե չէին տոնում Հելոուինը։ Սակայն այսօր այն այստեղ ավելի շատ են նշում, քան Ամերիկայում», — ասաց Դավիդյանը։

Հայաստանում այդ տոնին հաճախ սատանայական իմաստ են հաղորդում։ Հենց սրա դեմ է հանդես գալիս Հայ առաքելական եկեղեցին։

«Եթե երիտասարդությունը ուզում է նշել, թող նշի, միայն թե ծայրահեղությունների չգնա, ոգելից խմիչքները չչարաշահի», — ասաց Դավիդյանը։

Նրա կարծիքով` Հելոուինն իր դրական կողմերն էլ ունի. տղաները ծանոթանում են աղջիկների հետ, ընտանիք են կազմում, երեխաներ են ծնվում։

Եկեղեցականը ուշադրություն դարձրեց ևս մեկ ոչ պակաս կարևոր հանգամանքի. Հայաստանում անչափ տարածված է օտարամոլությունը։ Շատերը կարծում են, որ արևմտյան սովորույթներն ու ավանդույթները ավելի լավն են, քան հայկականը, ինչը, Դավիդյանի խոսքով, սխալ ըմբռնում է։

 

Լրահոս
0