00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

26 մլրդ դրամ հարկատուի գրպանից` Դիլիջանի ուսումնական կենտրոնին

© ArmtimesУчебный центр Дилижана при Министерстве финансов РА
Учебный центр Дилижана при Министерстве финансов РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՊԵԿ-ին պատկանող դիլիջանյան ուսումնական կենտրոնի ստեղծման օրից մինչ օրս միայն հրապարակված ծախսերի հաշվարկով դպրոցի վրա պետական բյուջեից ծախսվել է ավելի քան 26 մլրդ դրամ:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Վարդան Արամյանի` ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնը լուծարելու մասին հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ այնքան այն պատճառով, որ ՊՈԱԿ-ները լուծարելու մասին վարչապետի հայտարարությունից հետո առաջին պաշտոնական արձագանքն էր, այլ այն պատճառով, որ սխալմամբ վերագրվել էր ՊԵԿ-ին պատկանող դիլիջանյան ուսումնական կենտրոնին: Իսկ այդ կենտրոնի վրա ծախսված պետական շռայլ միջոցների մասին հանրությունն ու լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են:

Թե իրականում որ ուսումնական կենտրոնի մասին էր հայտարարել Ֆինանսների նախարարը, Sputnik Արմենիան արդեն առիթ ունեցել է ներկայացնելու իր ընթերցողներին` նշելով նաև այդ կենտրոնի վրա ծախսված ու ծախսվող միջոցների չափերը:

Училище при Министверстве финансов РА - Sputnik Արմենիա
Ֆիննախի ուսումնական կենտրոնը լողավազան ու մարզադահլիճ չունի

Ու թեև Դիլիջանի կենտրոնը լուծարելու մասին կառավարությունում առայժմ չեն մտածում, որոշեցինք ևս մեկ անգամ անդրադառնալ 8 տարի առաջ ստեղծված այս կենտրոնին ու վերահաշվարկել այդ տարիների ընթացքում դրա վրա ծախսված հարկատուների գումարները:

Եվ այսպես. 2008թ-ի դեկտեմբերի 23-ին կառավարությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ՊԵԿ կազմում «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու որոշում կայացրեց: Կենտրոնի նպատակը հարկային և մաքսային ծառայողների մասնագիտական ուսուցումը, վերապատրաստումը, որակավորումն ու վերաորակավորումն էր:

2010թ-ին կառավարության որոշմամբ ՊՈԱԿ-ին 505 միլիոն դրամով տրամադրվեց կինեմատոգրաֆիստների միության «Դիլիջանի ստեղծագործական տունը»` հարակից 3.5հա հողամասով, իսկ 2011թ. դեկտեմբերի 29-ի ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ` այդ տարածքին միացվեց Դիլիջան ազգային պարկի տարածքից ևս 22.505 հա հողամաս:

2012թ-ին ՀՀ կառավարության պահեստային ֆոնդից Դիլիջանի ուսումնական կենտրոնի նախագծային աշխատանքների իրականացման համար ՊԵԿ-ին հատկացվեց 1 մլրդ դրամ: Մեկ տարի անց` 2013թ-ին, ՊԵԿ-ը որոշեց փոփոխություններ կատարել 1 մլրդ դրամանոց նախագծում և փոփոխությունների համար նոր պայմանագիր կնքեց «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցի հետ` դրա դիմաց վերջինին վճարելով 44.9 միլիոն դրամ:

Կենտրոնի բուն շինարարությունը մեկնարկեց արդեն 2011թ-ին: Առաջին փուլի համար ՊԵԿ-ը «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ին վճարեց 334 307 822 դրամ, իսկ կատարված շինարարության տեխնիկական հսկողությունը վստահվեց «Հուսալի կամար» ՍՊԸ-ին` 3.3 մլն դրամով:

2012թ-ին ՊԵԿ-ը շինարարական աշխատանքներ է պատվիրել 4 շինարարական կազմակերպությունների` նրանց վճարելով ընդհանուր առմամբ շուրջ 1.3 մլրդ դրամ:

Ամենամեծ գումարը բաժին է հասել «Սահակյանշին» ՍՊԸ-ին` 1 մլրդ 136 մլն դրամ, 21 մլն դրամ ստացել է «Հուսալի կամարը», 84. 2 մլն`«Սպիտակ տնակը»: Եվս 84 մլն դրամ էլ 2012թ-ի վճարվել է նաև «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցին` կենտրոնի որոշ շինությունների ` գեղարվեստակոնստրուկտոնական լուծումների համար:

2014թ-ի ՊԵկ-ը որոշում է ավելի ընդլայնել ուսումնական կենտրոնի տարածքը` 32,5 մլն դրամով գնելով Դիլիջանի պարզ լճի փ.5/1 հասցեում գտնվող հողամասը: Նույն տարում շինարարական աշխատանքների համար «Սահակյանշին» ՍՊԸ-ն պետական բյուջեից ստանում է 626.7 մլն դրամ, «Հուսալի կամարը»` 40 մլն, «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցը` 22 մլն դրամ:

2015թ-ին «Սահակյանշին» ՍՊԸ-ն ստացել է 4.9 մլրդ դրամ, «Հուսալի կամարը»` 5.5 մլն, «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցը ` 4.5 մլրդ դրամ: Եվ քանի որ թանկարժեք կենտրոնի շինարարությունն արդեն մոտենում էր ավարտին, 2015թ-ին արդն կառուցված մասնաշենքերի համար պետական միջոցներով տարբեր ընկերություններից ձեռք են բերվել նաև միլիոնավոր դրամների արժողությամբ վարագույրներ, կահույք, հեռուստացույցներ:

2016թ-ին ևս ներքին հարդարման աշխատանքները շարունակվել են: Այս տարի արդեն «Սահակյանշին» ՍՊԸ-ն ստացել է 1.8 մլրդ դրամ, «ԶԱԱՐՏ» ճարտարապետական արվեստանոցը` 9.5մլն, «Հուսալի կամարը»` 9.4 մլն դրամ:

Ի դեպ, սա էլ դեռ ամբողջը չէ. 2014թ-ին, երբ ՊԵԿ-ը միացվեց ֆինանսների նախարարությանը, Դիլիջանի ուսումնական կենտրոնի ստեղծման որոշման մեջ որոշակի փոփոխություններ կատարվեցին, և նպատակների շարքում ավելացվեց «ֆիզիկական պատրաստվածության բարձրացում» կետը:

Իսկ նույն թվականի օգոստոս 28-ին, երբ «Արմավիա» ընկերության և «Միկա քորփորեյշն» ՓԲԸ-ի՝ պետբյուջեի նկատմամբ ունեցած պարտքի դիմաց «Միկային» պատկանող Մանանդյան 41 հասցեում գտնվող անշարժ գույքը փոխանցվեց ֆինանսների նախարարության հաշվեկշռին, որոշվեց այդ մարզահամալիրի ամբողջ մարզագույքը ևս փոխանցել Դիլիջանի կենտրոնին:

Կառավարության համապատասխան որոշման համաձայն` գույքի արժեքը 9 մլրդ 45 մլն դրամ է:

Այսպիսով, միայն մեկ անձից կատարված գնումների և կառավարության հրապարակված որոշումների հաշվարկով, ՊԵԿ-ին պատկանող Դիլիջանի ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ի վրա ստեղծման օրից մինչ օրս պետական բյուջեից ծախսվել է շուրջ 26 մլրդ դրամ:

Հիշեցնենք` Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին հրապարակային հայտարարություններից մեկը վերաբերում էր պետության միջոցներն անհարկի վատնող ՊՈԱԿ-ները լուծարելուն: 

Լրահոս
0