00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան. «խնձորային» սենսացիա, Wi-Fi–ին փոխարինող կապ և անհավանական համակարգիչ

© Sputnik / Asatur YesayantsПеспроводная сеть, WiFi. Информационные технологии
Песпроводная сеть, WiFi. Информационные технологии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այն կարևոր իրադարձությունները, որոնք վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Լուրեր, որոնք կարդալիս կամ լսելիս մարդն իրեն հազիվ է զսպում, որ չասի՝ այ քեզ բան:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի- Sputnik, Գոռ Մարգարյան. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է անասելի արագությամբ: Նոր սերունդը ծնվում է թվային տեխնոլոգիաների միջավայրում, միջին սերունդը՝ օգտվում դրանցից, ավագները՝ հարմարվում դրանց:

Անլար կապի նոր հնարավորություն

Wi-Fi անլար կապը հասել է իր կարողությունների սահմանին: Մեզ՝4G ու 4G+ սերնդի բջջային ինտերնետ օգտագործողներիս, արդեն չի բավարարում այն, ինչ տալիս են մեր տնային ինտերնետ օպերատորները: Ինձ թվում է՝ բոլորն էլ կհամաձայնեն, որ տհաճ է, երբ փողոցում ինտերնետիդ արագությունը հասնում է մոտ 300 Մբ/վ-ի, իսկ տանը երեք անգամ թույլ է: Մի քիչ էլ դիմացեք, որովհետև անլար կապը 2017թ. կդառնա ավելի արագ, քանի որ Wi-Fi —ին փոխարինելու է գալիս գերարագ WiGig կապը` կրկնապատկելով Wi-Fi-ի ներկայիս արագության ցուցանիշը: Այստեղ կա մի բայց. WiGig-ը կունենա ծածկույթի շատ կարճ շառավիղ՝ 10 մետր և հասանելի կլինի միայն սմարթֆոնների ու պլանշետների համար:

ученые мысли наука эксперимент технологии мозг сигналы - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. անվտանգ մեսենջերը, անվարորդ ավտոբուսն ու «բա հետո»-ն

Նախագիծն իրականացնող Wi-Fi Allianc ընկերության ներկայացուցիչ Քևին Ռոբինսոնի կարծիքով` այդ սահմանափակումը լուրջ թերություն է WiGig-ի համար: Միևնույն ժամանակ, ըստ նրա, սա բավական խոստումնալից տեխնոլոգիա է, որը հեռանկարային է հատկապես լայն տարածում գտած վիրտուալ իրականության սարքերի համար:

«Խնձորային» սենսացիա

Վերջին 6 տարվա ընթացքում առաջին անգամ Apple-ը հետաձգել է իր արտադրանքի վաճառքի օրը։

Ամենայն հավանականությամբ հիշում եք ոչ վաղ անցյալում Apple կազմակերպության ներկայացրած AirPods անլար ականջակալները, որոնք ստիպած էին գնել յոթերորդ սերնդի iPhone-ների օգտատերերը, քանի որ «հանճարեղ» խնձորականները որոշել էին, որ մարդկությանն այլևս պետք չեն ականջակալի անցքեր: Եվ Apple ընկերությունը հայտարարել է, որ վերոնշյալ ականջակալները չեն հայտնվի վաճառքում այս ամսվա վերջին ինչպես որոշված էր, և շուկա հանելու ժամկետը հետաձգվել է անորոշ ժամանակով: Գուցե ավելի լավ կլինե՞ր, եթե ընդհանրապես հետ կանչեին բոլոր iPhone 7-երը և վերադարձնեին ականջակալի անցքով:

Facebook-ը դեմ է ոչ հավաստի տեղեկություններին

Փաստորեն մեգասոցցանց Facebook-ը, բացի շահույթ ունենալուց, նաև մտահոգվում է մեզանով: Ցուկերբերգը չի ուզում, որ իր կայքի օգտատերերն իրենց NewsFeed-ում տեսնեն ոչ հավաստի տեղեկություն: Բայց Facebook-ի նորությունների ժապավենի ալգորիթմը, որը նախատեսված է ոչ հավաստի տեղեկության դեմ պայքարի համար, չի ծառայում ընկերության ծրագրավորողների դրած նպատակին: Ինձ թվում է` Facebook-ի ծրագրավորողները դեռևս հեռու են այս խնդիրը լուծելուց, քանի որ շատ բարդ է ստեղծել այնպիսի ալգորիթմ, որն ավտոմատ առանձնացնի հավաստի և ոչ հավաստի տեղեկությունները և ներկայացնի մեզ: Այնպես որ առայժմ պետք է հույսներս դնենք մեր մեդիագրագիտության վրա և ինքնուրույն զտենք ու գտնենք այն կայքերը, որոնք հավաստի տեղեկություն են տարածում:

Apple-ի նորույթը

Բոլորս էլ գիտենք, որ կրծած խնձորի կազմակերպությունը համարվում է բացարձակ առաջատարներից մեկը նորագույն գաջեթների արտադրման ոլորտում, և դա նաև վերաբերում է նրանց արտադրած համակարգիչներին: Անգամ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հակակրանք ունեն Apple-ի արտադրանքի հանդեպ, միևնույն է՝ չեն կարող անտարբեր անցնել ընկերության նոութբուքների կողքով: Իսկ Apple-ն այս տարվա վերջին միջոցառման ժամանակ ներկայացրել է նոր սերնդի MacBook Pro նոթբուքը:

IT сфера - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. Խելացի թեյնիկը, ահաբեկիչ սարքն ու Ֆեյսբուքի նոր թակարդը

Նոր գաջեթների հիմնական առանձնահատկությունը վերին շարքում տեղադրված սենսորային ստեղներն են: Մկնիկի գործառույթ կատարող հատվածը զգալիորեն մեծացվել է նախորդ մոդելների համեմատ: Բացի այդ, MacBook Pro-ն աշխատում է մատնահետքի միջոցով ճանաչման Touch ID համակարգով, որի օգնությամբ հնարավոր կլինի փոխել օգտատերերին: Համակարգիչը ներկայանալու է 13 և 15 դյույմ անկյունագծերով և երկու գունային տարբերակով` բաց և մուգ մոխրագույն: 13 դյույմ անկյունագծով MacBook Pro-ի հաստությունը կկազմի 14.9 մմ, այսինքն` 3.1 մմ-ով ավելի բարակ, քան նախորդ մոդելը: Նորագույն MacBook Pro նոթբուքերը համապատասխանաբար կարժենան 1799 և 2399 դոլար: Շատերի կարծիքով`` սա շաբաթվա նորությունն է. Բայց ես այդպես չեմ կարծում և ինձ թվում է դուք էլ համաձայն կլինեք, երբ կարդաք հաջորդ լուրը:

Microsoft-ն ընդդեմ Apple-ի

Ստեղծագործ և ուղղակի հզոր ու գեղեցիկ համակարգիչ սիրող մարդկանց համար Microsoft-ը ներկայացրել է ուշագրավ նորույթ, որն իրենից ներկայացնում է մոնոբլոկ համակարգիչ ու ստացել է Surface Studio անվանումը: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Surface Studio-ն: Նախ սկսենք նրանից, որ նա Apple-ի iMac-ի արժանի մրցակիցն է: Այս համակարգիչը համալրված է 28 դյույմանոց սենսորային էկրանով, որի հաստությունը ընդամենը 12.5 մմ է: Գերբարակ էկրանը հնարավոր է օգտագործել նաև հորիզոնական դիրքով: Այդ վիճակում այն կծառայի որպես պլանշետ: Ահա թե ինչու էի ասում, որ այս նորույթը նախատեսված է ստեղծագործների համար: Microsoft-ը Surface Studio-ի պաշտոնական գովազդում ներկայացնում է, թե ինչ գլուխգործոցներ են նկարում մարդիկ այս համակարգիչ-պլանշետի միջոցով:

Կախված մոդելից, նորույթը համալրված կլինի Intel Core i5 կամ i7 պրոցեսորներով:

Իսկ ամենազարմացնողն այս նախագծում դրա գինն է. առավելագույն համալրումով մոդելը հնարավոր կլինի ձեռք բերել 4 200 դոլարով: Եվ եթե այդքան գումար ունեք քարտի վրա և լավ համակարգիչ եք ցանկանում գնել, ապա ընկերության կայքում արդեն պատվերներ են ընդունում:

Լրահոս
0