ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 30-ին` ժամը 14։35-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կառավարական թիվ 3 մասնաշենքում, հայտնում են ԱԻՆ-ից։
Ըստ հաղորդագրության` հրդեհը բռնկվել է Հանրապետության հրապարակում՝ Կառավարական թիվ 3 մասնաշենքի նկուղային հարկում:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և վեց մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տրանսֆորմատորում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում` առանց հրդեհի բռնկման: