ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հիվանդանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2013 թվականի նոյեմբերին։ Այս պահին ավարտվել են արտաքին երեսպատման, տանիքի կառուցման աշխատանքները։
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը և առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելեցին Վանաձորի բժշկական կենտրոնի տարածք և ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին։
Առողջապահության նախարարը հայտնեց, որ ծննդատունը կշահագործվի 2017 թվականի ապրիլին, իսկ կենտրոնն ամբողջությամբ պատրաստ կլինի մեկ տարվա ընթացքում։
«Մենք կապահովենք նեղ մասնագետների ներհոսք դեպի մարզ և կվերապատրաստենք եղած մանսագետներին»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ կենտրոնում լինելու են ուլտրաձայնային հետազոտության սարքեր, թվային և ժամանակակից ռենտգեն սարք, պլանավորվում են ունենալ նաև անգիոգրաֆիկ սարք, որը հնրավորություն կտա ինվազիվ սրտաբանական միջամտություն կատարել։
Նախարարը նաև ասաց, որ նախատեսվում է Վրաստանի սահմանամերձ շրջաններից ներհոսք կազմակերպել դեպի Վանաձորի բժշկական կենտրոն։