ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի-Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան և Եղվարդ քաղաքներում առկա է թույլ մառախուղ:
ԱԻՆ-ը նաև հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: