00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մանկական եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան

© junioreurovisionМери Варданян и Анаит Адамян
Мери Варданян и Анаит Адамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կայացավ «Մանկական Եվրատեսիլ-2016» մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան: Այս տարի միջազգային հեղինակավոր մրցույթին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան «Տարբեր» երգով:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:

Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ:

Նիկ Եգիբյանը երաժշտությունը գրել է հաշվի առնելով և համադրելով թրենդային մի քանի երաժշտական ոճեր:

«Երբ ծանոթացա երեխաների վոկալային տվյալներին և ոճային առանձնահատկություններին, միանգամից հասկացա, թե ինչ երգ եմ ցանկանում նրանց համար գրել: Արդյունքում ստացանք այս տարբերակը, որը կարծում եմ լավագույնս համապատասխանում է երեխաներին: Թեև նրանք երգեցողության առումով տարբեր են, այնուամենայնիվ, կա ընդհանուր տրամադրություն, որը միավորում է նրանց»,- նշում է երաժշտության հեղինակը:

Ավետ Բարսեղյանի խոսքով՝ երգի համար ընտրվել է մի թեմա, որը պատանիների հետաքրքրության և քննարկումների շրջանակում է, ինչպես նաև նորաձևության ոլորտի հավերժական տարբերակումն է՝ դասականի և սպորտայինի:

«Քննարկումների արդյունքում հասկացանք, որ երեխաների շուրթերից այս տարբերակումն ու վեճը սուր է և հետաքրքիր: Իսկ այն, որ երգը պետք է հակադրությունների հիման վրա կազմվեր, պարզ էր հենց առաջին վայրկյանից, քանի որ աղջիկները վիզուալ շատ տարբեր են, նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը»,- նշում է Ավետ Բարսեղյանը՝ հավելելով, որ երգում ներկայացնում է հակադիր պայքար, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության:

Հայաստանյան պատվիրակ Անահիտ Ադամյանի խոսքով՝ մրցութային երգը, տեսահոլովակը, ինչպես նաև բեմադրությունը հիմնված է լինելու իր և Մերիի հակասությունների վրա:

«Տարբեր ենք կյանքում, տարբեր ենք ոճով, սակայն կա մի ընդհանուր բան երկուսիս համար, որը կարծում եմ գլխավորն է՝ երգը, երաժշտությունը, ժպիտն ու սերը»,- նշում է Անահիտը:

Մերի Վարդանյանն էլ հույս ունի, որ իրենց բարձր տրամադրությունը կկարողանան փոխանցել եվրատեսիլյան երկրպագուներին ոչ միայն երգի, այլև տեսահոլովակի միջոցով:

«Ես ու Անահիտը կարող ենք վիճել ամենատարբեր հարցերի ու թեմաների շուրջ, սակայն, յուրաքանչյուր վեճ երկրորդ պլան է մղվում, երբ սկսում ենք միասին երգել»,- նշում է Մերին:

Армянский участник Детского Евровидения – 2015 Мика (Микаэл Варосян) - Sputnik Արմենիա
Մանկական Եվրատեսիլում Հայաստանը երկրորդ տեղը զբաղեցրեց

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:

Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն:

Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողին կորոշեն մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիները, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկությունը: Ժյուրիի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Վերջնական փոփոխվել են նաև մրցույթի հեռարձակման ժամերը. եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:

Մրցույթին այս տարի կմասնակցի 17 երկիր՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը,Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:

Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:

Մրցութային «Տարբեր» տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է:

Լրահոս
0