ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կարապետյանի և Մեդվեդևի զրույցը տեղի է ունեցել Մինսկում նախօրեին անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակում։
Հանդիպման մանրամասների մասին այլ տեղեկություններ չկան։