ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Զբոսաշրջության հարցերով զբաղվող ռուսական դաշնային գործակալությունը տեղեկություններ չի ստացել Իտալիայի ուղեգրերից հրաժարվելու մասին։
«Ռոստուրիզմ են զանգահարում մարդիկ, որոնք պատրաստվում են մեկնել Իտալիա և հետաքրքրվում են, թե երկրաշարժից հետո ինչ իրավիճակ է տիրում երկրում։ Պետք է ընդգծեմ, որ սարսափելի աղետի մասին հայտնի դառնալուց հետո գերատեսչությունը ոչ մի հաղորդագրություն չի ստացել Իտալիայի ուղեգրերից հրաժարվելու մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Իտալիայում վերջին երկու ամսում երկրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ` 5.4 մագնիտուդ ուժգնությամբ:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 19:11-ին (երևանյան` 21:11): Ցնցումների տևողությունը մի քանի վայրկյան է կազմել: Օջախը գտնվել է 9 կմ խորությունում: