ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանին է մոտենում Միջերկրական ծովից եկող ցիկլոնը, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ցիկլոնի հետևանքով հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ։
Հոկտեմբերի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն, ասված է ԱԻՆ կայքում:
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-29-ը կբարձրանա 2-3, նոյեմբերի 1-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հոկտեմբերի 28-ի ցերեկը Երևանում սպասվում է 10-12 աստիճան տաքություն։