Բաբկեն Պիպոյան. թուրքական ապրանքը հաճախ վերափաթեթավորվում է որպես հայկական արտադրանք
Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքի շարքում է նաև սննդամթերքը, և թուրք արտադրողը շատ լավ գիտի, որ սպառողը լինելու է հայ, ասում է Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով, տվյալ երևույթի ռիսկայնության մասին խոսելն ավելորդ է, քանի դեռ Հայաստանի ձեռներեցներն ակնհայտ զբաղվում են խարդախությամբ։
Օրինակ, Թուրքիայից ներկրվող լոլիկը վերափաթեթավորվում է և վաճառվում տեղական լոլիկի անվան տակ։ Ընդ որում, այդպիսի վիճակ է ոչ միայն լոլիկի, ալյև սննդամթերքի այլ տեսակների դեպքում։
«Պաշտպանված և իրազեկ սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Բաբկեն Պիպոյանի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք լսել Sputnik Արմենիայի «Կաղապարից դուրս» հաղորդաշարում։