ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հռոմի պապի հայաստանյան այցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան Քահանայապետին էր փոխանցել միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի աշխատանքը` Ֆրանցիսկոս պապի` աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա։ Միկրոքանդակագործը հայտնում է, որ Հռոմի պապից պատասխան նվեր է ստացել։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխանցեցին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անակնկալ նվերները ինձ՝ մեդալ և նրա ստորագրությամբ լուսանկարը, որոնք օրհնված են վերջինիս կողմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր-Ղազարյանը: