ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 27-ին մեկնում է Ֆրանսիա։
Հաղորդագրության մեջ նշված է, որ արտգործնախարարը Փարիզում հանդիպում կունենա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոյի հետ: