Անահիտ Բախշյան. «Մինչ օրս չեմ ներում ինձ, որ չլսեցի՝ ինչ էր ուզում ասել ինձ Յուրան այդ վերջին օրը, վերջին երեկոն»
Sputnik Արմենիյաի հետ զրույցում Անահիտ Բախշյանը պատմեց, որ այդ չարաբաստիկ դեպքից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 26-ին, Յուրա Բախշյանը երեկոյան տուն գալով, անհանգիստ քայլում էր սենյակում ու ցանկանում կնոջն ինչ-որ բան ասել։
Անահիտ Բախշյանն ասում է, որ չի ցանկացել լսել նրան այդ պահին, քանի որ սիրտը վատ բան է գուշակել, զգացել է, որ դժբախտություն է լինելու և ուժ չի գտել լսելու, թե հատկապես ինչ է մտահոգում ամուսնուն։
«Վերջին օրը չլսեցի նրան… Չիմացա՝ ինչի՞ մասին էր մտածում։ Ես Յուրային չլսեցի վերջին օրը»,- 17 տարի է՝ նա իրեն չի ներում դրա համար…